Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյանն օգնել է մուրացկանին

48
(Թարմացված է 12:10 18.04.2017)
Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է օգնության կանչին։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարդասիրական քայլ է կատարել և օգնել անօթևանին։ Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները։

«Հենրիխ Մխիթարյանն առատաձեռնություն է դրսևորել և Մանչեսթերի կենտրոնում գումար է տվել անօթևանին»,- գրում է Daily Mail-ը։

Հայտնի ֆուտբոլիստն իտալական ռեստորանից դուրս գալուց հետո նկատել է իր Մերսեդեսի մոտ կանգնած անօթևանին, մոտեցել է նրան և գումար տվել։

Լուսանկարիչները կարողացել են որսալ պահը և լուսանկարել։

Генрих Мхитарян дает деньги бездомному
Մխիթարյանն օգնել է մուրացկանին

Նշվում է, որ Մխիթարյանը 5 ֆունտ է տվել է գումար խնդրող տղամարդուն, սակայն մեքենան չթույլատրված վայրում կայանելու համար Մխիթարյանը տուգանվել է 60 ֆունտով:

Русская версия

48