Ռայան Գոսլինգ

«Խոստում» ֆիլմի արշավին է միացել Ռայան Գոսլինգը

49
(Թարմացված է 11:19 12.04.2017)
Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմն անտարբեր չի թողնում աշխարհահռչակ դերասաններին ու երգիչներին։ Ֆիլմի աջակցությանն ուղղված արշավին է միացել նաև հոլիվուդյան հայտնի դերասան Ռայան Գոսլինգը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #KeepThePromise արշավին` իր աջակցությունը հայտնելով Կոնգոյում մարդու իրավունքների պաշտպանությանը: Նա այս մասին տեսանյութ է հրապարակել Թվիթերում:

«Պատերազմը Կոնգոյում ամենամահաբերն է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ես խոստանում եմ պահել խոստումը` աջակցել Կոնգոյում մարդու իրավունքներին»,- գրել է Գոսլինգը:

«Խոստում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #keepthepromise (պահիր խոստումը) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:

«Խոստում» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը «Հյուրանոց «Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը։ Գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Հայաստանում և Ռուսաստանում այն կցուցադրվի ապրիլի 27-ին։

Русская версия

49
թեմա:
«Խոստում». ֆիլմ` Հայոց ցեղասպանության մասին (21)