Միքայել Թարիվերդիևը որդու՝ Կարենի հետ

Թարիվերդիևի որդի Թարիվերդիևը

29
(Թարմացված է 22:31 01.04.2017)
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը գրել է հայտնի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի որդու՝ Կարեն Թարիվերդիևի մասին, որը չի գնացել հոր հետքերով, այլ պրոֆեսիոնալ զինվորական է դարձել, կռվել է Աֆղանստանում, վիրավորվել, մարտական պարգևների արժանացել:

Պարգևներ՝ «Կարմիր դրոշի» երկու շքանշան, «Կարմիր աստղի» երկու շքանշան, հինգ մեդալ։

Նվաճումներ՝ ողջ «Աֆղանի» ընթացքում Հետախուզության գլխավոր վարչության մայոր Կարեն Թարիվերդիևը միայն մեկ մարտիկ է կորցրել, մյուս բոլորին վերադաձրել է իրենց մայրերին, կանանց ու երեխաեներին։

Карен Таривердиев
Կարեն Թարիվերդիև

Նկարում պատկերված մարդը նման չէ հետախուզության հատուկ նշանակության առանձին ջոկատի հրամանատարի, բայց նա զարմանալիորեն նման է հորը՝ Միքայել Լևոնի Թարիվերդիևին։ Նա փիլիսոփայի է հիշեցնում՝ խելացի աչքեր, խորաթափանց հայացք, որը փորձում է թափանցել խորքերն ու տեսնել ամեն ինչի էությունը։ Ուշադիր նայելու դեպքում աչքերում կարելի է բարություն ու հումորի զգացում տեսնել։ Այդ ամենով հանդերձ, որքան էլ նա նման է մի մարդուն, որի հատուկ նշանակությունը գոյության իմացությունն է, այնուհանդերձ երևի թե գերակշռում է աշխարհի հանդեպ ունեցած նրա վերաբերմունքը:

Նմանությունը պատահական չի թվում, երբ իմանում ես, որ Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարան ընդունվելուց առաջ Թարիվերդիևը սովորել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, երկրորդ կուրսից հետո թողել է ուսումը և գնացել բանակ։ Բանակից չի խուսափել՝ հայտնի հոր անունը օգտագործելով։

Տարիների մեջ ակնթարթներ են սեղմված. երկուսուկես տարի Աֆղանստանում, 63 հետախուզական հանձնարարություն, հետո՝ հատուկ նշանակության զորքերի ղրիմյան բրիգադ, դրանից հետո՝ հատուկ նշանակության բրիգադ Գերմանիայում, հետո՝ Չուչկովյան բրիգադ։ 2001 թվականից՝ Ռուսաստանի ԱԻՆ-ի պայթեցման հատուկ աշխատանքների բաժի պետ։ Գրում է, հաճախ տպագրվում։ Հատված տպագրված աշխատանքներից։

«․․․ՄԱԿ-ի միջազգայի ուժերի կազմում Պարսիц ծոց եկավ Մեծ հակասուզանավային «Ադմիրալ Տրիբուց» նավը։ Նավակողի հատուկ նշանակության զորքերի ծովախմբի հրամանատարн ընկերս էր։ Աշխատում էինք հերթափոխով։ Մի շաբաթ՝ մենք, մի շաբաթ՝ ՆԱՏՕ-ն։ Հանգստի ժամին մեզ չէին անհանգստացնում․․․և ահա ֆրանսիացիները կանչում եմ ընկերոջս ու ասում․

— Պետք է դուրս գաք։

— Ինչի՞ ։ Ամերիկացիների հերթն է, չէ՞։

— Բանն այն է, որ ծովում երեք բալանոց ալեկոծություն է, — պատասխանում եմ նրան։

— Ու ի՞նչ։

— Ոչինչ, բայց դուք պետք է դուրս գաք։

Ընկերս այլևս հարցեր չտվեց, իր նավաստիների հետ դուրս եկավ «Տրիբուցից» և գնաց կատարելու այն, ինչ իրեն ասել էին։ Հետո պարզվեց, որ ամերիկացիները պարզապես չեն կարողանում նավակողից դուրս գալ երեք և ավելի բալանոց ալեկոծության դեպքում։ Վնասվածքներ կարող էին ստանալ․․․ Ամերիկյան «Կոմանդոսը» և ԱՄՆ ծովային հետևազորի անձնակազմը կազմված է պայմանագրային ծառայողներից, որոնց շատ երկար ու համառորեն սովորեցնում են զինվորական գործի հմտությունները։ ՌԴ ծովային հատուկ նշանակության ջոկատներում, որի հրամանատարն ընկերս էր, բանակ զորացրված սովորական տղաներ էին:

Ինչո՞վ է պայմանավորված ռուս և ամերիկացի զինվորների տարբերությունը։ Կարող են բազմաթիվ բացատրություններ ու առարկություններ լինել, բայց ընդհանրապես «պետք է պարզապես հիշես պարտքիդ մասին՝ առաջին ակնթարթից մինչև վերջինը»։

․․․Թարիվերդիևին մի անգամ հարցրին՝ խաղաղ կյանքում սխրանքներ լինո՞ւմ են։ Նա պատասխանեց․ «Ազնիվ լինելն այսօր արդեն սխրանք է։ Ազնիվ մարդը իշխանության գլխին՝ կրկնակի սխրանք»։

Վերջին ակնթարթ․ Կարեն Թարիվերդիևը մահացավ 2014 թվականին։ Թաղվեց Մոսկվայում։ Երևանում այդ մասին չիմացան․․․

Русская версия

29
Թուրքական, ադրբեջանական ուղղաթիռներ. արխիվային լուսանկար

Ուղղաթիռի կործանումից մահացած թուրք գեներալը օգնել է Ադրբեջանին Արցախի պատերազմի ժամանակ

109
(Թարմացված է 13:43 05.03.2021)
Թուրք գեներալ Օսման Էրբաշը նաև կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։ Ermenihaberi.am-ը գրում է, որ թուրքական մամուլն այսօր հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկապես շեշտվում է, որ նա թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 4–ին Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող մահացել է, իսկ 2-ը՝ վիրավորվել:

Ո՞վ է Օսման Էրբաշը

Թուրք գեներալ Օսման Էրբաշը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը: 

Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ: 

Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈւ ակադեմիան:

2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ`աջակցելով Թուրքիայի իշխանություններին: 

Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:

109
թեգերը:
«Բայրաքթար» ԱԹՍ, Զոհ, Մահ, Արցախյան պատերազմ, գեներալ, Թուրքիա
Թուրքական ռազմական ուղղաթիռ

Հայտնի է` ինչի հետևանքով է կործանվել թուրքական ռազմական ուղղաթիռը

81
(Թարմացված է 11:20 05.03.2021)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Cougar տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:

81
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

0
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

0
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ