ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնում է, որ հայկական թափորը գնում է Հիսուս Քրիստոսի գերեզմանի վերաբացմանը։ Երուսաղեմում է նաև ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը։
Բալայանը նաև հրապարակել է վերանորոգված գերեզմանի լուսանկարը։
Քրիստոսի վերանորոգված գերեզմանը / Aedicule of of Holy Sepulcher after restoration pic.twitter.com/w1f6yZ0CDX
— Tigran Balayan (@tbalayan) 22 марта 2017 г.
Նշենք, որ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունն ավելի վաղ հայտնել էր, որ անցնող 11 ամիսների ընթացքում կատարվել են Սուրբ Գերեզմանի վերանորոգման, վերականգնման, հնագիտական աշխատանքներ՝ Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր հարանվանությունների անմիջական հսկողության ներքո: Ինչպես և նախատեսված էր, բոլոր աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2017 թվականի Զատկական տոնակատարությունների սկիզբը: