00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Տեր Արամ քահանա Միրզոյան
Քանի դեռ Տավուշում հայ կա, նրանց համար խնդիր է լինելու․ Տեր Արամ քահանա Միրզոյան
14:47
5 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:53
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. հայկական լոբբին ԱՄՆ–ի ամենաազդեցիկների հնգյակում է

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցКапитолий в Вашингтоне
Капитолий в Вашингтоне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ ԶԼՄ–ներ նշում են, որ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալը թուլացրեց ԱՄՆ–ում հայկական լոբբիի դիրքերը։ Այս պնդման հետ համաձայն չեն մի շարք փորձագետներ` նշելով որ այն կա՛մ քաղաքականացված է, կա՛մ անտեղյակ մարդկանց կարծիք։

Ինչ է հայկական լոբբին և ինչպես է այն իրականացվում։ Sputnik Արմենիային այս մասին պատմեց փորձագետ, ամերիկագետ Արեգ Գալստյանը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- ԶԼՄ-ներում շրջանառվում է այն միտքը, որ, Դոնալդ Թրամփի իշխանության գալով, ԱՄՆ-ում թուլացավ հայկական լոբբիի դիրքերը։ Այդպե՞ս է։

— ԱՄՆ-ում լոբբիզմը անհրաժեշտ է տարանջատել երկու մասի՝ լոբբին գործադիր և օրենսդիր իշխանություններում։ Հայկական լոբբին ավելի շատ Կոնգրեսին` օրենսդիր իշխանությանն է միտված է։ Լոբբիի աշխատանքի արդյունավետությունը որոշվում է Կոնգրեսում ուսումնասիրված, ընդունած կամ արգելափակված բանաձևերի քանակով։ Իսկ այստեղ հայկական լոբբին միշտ լայն է ներկայացված։ ԱՄՆ-ի երկու միլիոնանոց հայկական բնակչությունն օգտագործում է որոշ նահանգներում իր խիտ բնակեցվածությունը: Օրինակ՝ Կալիֆորնիայում կողք կողքի ապրելու գործոնն այդ նահանգը հայերի համար դարձրել է «լոբբիստական առաջնային նահանգ» (first lobby state)։

© FB Profile Արեգ Գալստյան
Арег Галстян - Sputnik Արմենիա
Արեգ Գալստյան

Կոնգրեսի համար Կալիֆորնիան գլխավոր նահանգներից է, քանի որ այստեղից ներքին պալատ ամենամեծ թվով մարդիկ են անցնում: Այսօր այդ նահանգն 53 կոնգրեսական ունի։ Հետևաբար, ցանկացած պարագայում ներքին պալատում միայն Կալիֆորնիայից հայկական լոբբին ներկայացված է 53 կոնգրեսականներով և 2 սենատորներով։ Ավանդական հայամետ նահանգներից են Մասաչուսեթսը, Ռոդ Այլենդը, Ֆլորիդան, Նյու Յորքը։ Այսօրվա դրությամբ ներկայացուցչական պալատում հայկական լոբբին ներկայացնում է 80 մարդ, իսկ սենատում` 34 օրենսդիր։ ԱՄՆ հայկական լոբբին մտնում է Կոնգրեսի լոբբիստական ամենախոշոր հնգյակում` զիջելով միայն իսրայելականին, լեհականին և կուբայականին։

- Ի՞նչը կարող է թուլացնել հայկական լոբբին։

— Հայկական լոբբիստների շարքերը տարեց տարի նոսրանում են։ Պատճառներն օբյեկտիվ են, ու կապված չեն հայկական սփյուռքի հետ։ Խնդիրն ԱՄՆ-ում ներքաղաքական դասավորության մեջ է։ Այսպես, օրինակ, պաշտոնանկ արվեց Հարրի Ռիդը՝ Սենատում դեմոկրատների առաջնորդը, Նևադայի սենատորը, ով Քըրք Քրքորյանի, ինչպես նաև Հայաստանի վաղեմի ընկերն էր, ակտիվ հայ լոբբիստ։ Մյուս կողմից հայկական սփյուռքը հիմնականում պաշտպանում է Դեմոկրատական կուսակցությանը։ Մինչդեռ այսօր դեմոկրատները փոքրամասնություն են կազմում. երկու պալատներն էլ «կառավարում» են հանրապետականները։

Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության եզակի տեսանյութեր` ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում

Պետք չէ մոռանալ նաև Հանրապետական որոշ ազդեցիկ ներկայացուցիչների, որոնք նույնպես առաջ են տանում հայկական շահերը։ Նրանից մեկը Կոնգրեսի ազդեցիկ անդամ, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների Պալատի խոսնակ Փոլ Ռայանն է։ Նա միշտ հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին և քվեարկել հայամետ բանաձևերի համար։ Չպետք է մոռանալ նաև հանրապետական, միջազգային գործերով կոմիտեի ղեկավար, կոնգրեսմեն Էդվարդ Ռոյսին և հայերի գործերով զբաղվող խմբի անդամ Էլիոթ Էնգելին։

- Ինչպե՞ս են գործերը գործադիր իշխանությունում։

— Գործադիր իշխանությունում իրավիճակն այլ է. էթնիկ խմբերից ոչ մեկը լուրջ ազդեցություն չունի Սպիտակ տան վրա։ Սակայն այստեղ ել կան այս կամ այն երկրների շահերը պաշտպանող լոբբիստներ, թեև նրանք մեծաթիվ չեն։

Թրամփի վարչակազմում կան մարդիկ, ովքեր Հայաստանի համակիրներն են։ Օրինակ՝ Սպիտակ տան ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար Քեն Նախիգյանը կամ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը ութը տարի շարունակ հայկական գործերով զբաղվող խմբի անդամ էր։ Հայկական շահերի լոբբիստների թվում կարելի է նշել նաև Եվրոպայի և Ռուսաստանի գծով Թրամփի օգնական Ֆիոնա Հիլին։ Նա լավ գլուխ է հանում «հայկական թեմատիկայից» և ոչ միայն։

Адам Шиф. Конгрес. - Sputnik Արմենիա
Ադամ Շիֆ. «Սումգայիթյան ջարդերը հակահայկական քարոզչության հետևանք էին»

Հարկ է նաև հաշվի առնել, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն դաշնակիցներ չեն։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, որն այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Վաշինգտոնի հետ։ Հայկական լոբբին գործում է խիստ պայմաններում, և այն, որ մենք ներկայիս քաղաքական կոնֆիգուրացիայի պարագայում մտնում ենք լոբբիստական խմբերի հնգյակի մեջ, արդեն լավ է։

- Պաշտոնական Երևանն ինչպ՞ս պետք է աշխատի նրանց հետ, ովքեր իրենց շահերն են պաշտպանում ԱՄՆ-ում։

— Հայաստանի շահերն առաջ են տանում տեղի հասարակական կազմակերպությունները, այն էլ ոչ միայն հայկական։ Պետք չէ մոռանալ, որ լոբբիստները այդ պետության քաղաքացիներ են։ Սա սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները լոբբիստական կազմակերպությունների օգտագործման առումով։ Երևանը պետք է նոր ռազմավարություն և աշխատանքի նոր հայեցակարգ մշակի սփյուռքի հետ ընդհանապես, այլ ոչ թե լոբբիստական կազմակերպությունների, որոնք առանձին քաղաքականացված սեգմենտ են։ Հայաստանը պետք է պետական քաղաքականություն մշակի, որը կնպաստի Հայաստանի շահերի պաշտպանությանն՝ ուղղված հայակենտրոն վերնախավի ձևավորմանը սփյուռքում։

Русская версия

Լրահոս
0