Սուրբ Ղազար

Euronews-ը պատմել է «Վենետիկի հայկական կղզու» մասին

87
300 տարի է արդեն Վենետիկի Սուրբ Ղազարը Մխիթարյան միաբանության տունն է։ Այս տարի լրանում է Մխիթարյան միաբանության կազմավորման 300–ամյակը։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Euronews-ը հրապարակեց «The Armenian land of Venice» անվանմամբ հոդված, որը պատմում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող զարմանահրաշ «հայկական անկյունի մասին»։

Հայերի ներկայությունը Եվրոպայում անսահման է` Լոնդոնից մինչև Լառնակա, Լիսաբոնից մինչև Լվով։ Մխիթարյան միաբանությունն այդ ժառանգության առավել վառ օրինակներից է։ Այս տարի կլրանա Եվրոպայի նշանակալի երկրներից մեկում նրա ներկայության 300 տարին։ Իրականում, այդ հրաշալի անկյունը Իզոլա դի Սան Լացցարո դելի Արմենի (Isola di San Lazzaro degli Armeni) կամ Սուրբ Ղազար կղզին է։

Արդեն 300 տարի է կղզին Մխիթարյան միաբանության տունն է։ XVII դարում Կիլիկիայում ապրում էր ականավոր գրող ու թարգմանիչ Մխիթարը, որը նպաստեց հայկական գրերի վերածնունդին։ 1717 թվականին նա մի խումբ հետևորդների հետ փախավ օսմանների հետապնդումներից և անցավ Հռոմի Պապի հովանու տակ։ Մխիթարի ստեղծած միաբանությունը կրում է Մխիթարյան անվանումը։ Մխիթարյանականները մեծ դեր խաղացին հայ բանասիրության և եկեղեցական գրականության զարգացման մեջ։

Հոդվածի ամբողջական տարբերակին կարելի է ծանոթանալ Euronews-ի կայքում։

Русская версия

87