ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Անցած չորեքշաբթի` փետրվարի 8-ին, Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի ղեկավարի պաշտոնում վերջին անգամ ամենամյա ընթրիք է անցկացրել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Բացառությամբ ծայրահեղ աջակողմյան և ծայրահեղ ձախակողմյան կուսակցությունների առաջնորդների (Մարի Լը Պենի և Ժան Լյուկ Մելանշոուի), հրավեր են ստացել նախագահի բոլոր թեկնածուները, սակայն ներկա է եղել նրանցից միայն մեկը` սոցիալիստ Բենուա Ամոնը։ Ելենա Գաբրիելյանը փորձել է պարզել, թե ինչու մյուսները չէին եկել ընթրիքին, և ում են ֆրանսահայերը տեսնում Ֆրանսիայի նախագահի աթոռին։
Նախարարները, պատգամավորները, սենատորները, նույնիսկ նախագահի թեկնածուներն ու երկրի ներկայիս նախագահը, ևս մի քանի հարյուր մարդ ընթրիքի հրավեր են ստացել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից։ Միջոցառումն անցկացվել է Փարիզի հինգաստղանի հյուրանոցներից մեկում։
«Սա կարևոր միջոցառում է։ Հայ համայնքը մեծ դերակատարություն ունի Ֆրանսիայի սոցիալ-մշակութային կյանքում, ինչպես նաև քաղաքականության մեջ»,- ասել է Սոցիալիստական կուսակցության նախագահի թեկնածու Բենուա Ամոնը` ընդամենը մի քանի րոպե զրուցելով լրագրողների հետ։
Ընթրիքի ընթացքում նա նստել է Օլանդի դիմաց։ Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է նա աչքով անում Օլանդին։ Երեկոյի գլխավոր ինտրիգն էլ եղել է Հանրապետական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիոնի մասնակցությունը։ Սակայն աղմկահարույց պատմության մեջ հայտնված թեկնածուն ընթրիքի մեկնարկից երկու ժամ առաջ մերժել է հրավերը։ Վերջին սոցհարցումների տվյալներով` աջակողմյան քաղաքական գործիչը կորցրել է հայ համայնքի աջակցությունը Le Canard Enchainé երգիծական ամսագրի բացահայտումից հետո, որի համաձայն` նրա կինը տարիներ շարունակ աշխատավարձ է ստացել` որպես պատգամավորի օգնական։ Ֆիոնի` ընթրիքին չներկայանալն ավելի է հիասթափեցրել կազմակերպիչներին։
«Գուցե նա ժամանակ չի ունեցել։ Սակայն նրա ներկայացուցիչներն այստեղ են։ Ամբողջ քաղաքական դասը ներկայացված է ամբողջ բազմազանությամբ։ Սակայն մենք կուզեինք, որ բոլոր թեկնածուները, որոնք հրավիրել էինք, ներկա լինեին։ Մեզ համար դա կարևոր է։ Այս հանդիպումը լավ հնարավորություն է մեզ համար, որպեսզի փոխանցենք ցեղասպանության հարցի, Ղարաբաղյան հակամարտության, Հայաստանի զարգացման վերաբերյալ քաղաքական ուղերձը», — ասել է Ֆրանկ Փափազյանը, որը Արա Թորանյանի հետ գլխավորում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը։
2012 թվականին նրանք բացեիբաց աջակցել են Ֆրանսուա Օլանդին, իսկ հիմա կազմակերպության առաջնորդներն ասում են, որ դեռ չեն որոշել, թե ում օգտին են քվեարկելու այս անգամ։ Մոտ ապագայում պետք է հանդիպեն բոլոր թեկնածուների հետ, որպեսզի կողմնորոշվեն ընտրության հարցում։
Ֆրանսիացի քաղաքական գործիչների համար միշտ էլ կարևոր է եղել 500 հազարը գերազանցող հայ համայնքի բարեհաճությանն արժանանալը։ Հայոց ցեղասպանության հարցն ու բոլոր այն օրենքները, որոնք կապված են հարյուրամյա պատմություն ունեցող այդ ողբերգության հետ, մշտապես արծարծվել են նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Պաշտոնը լքող նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ելույթի ընթացքում այս կապակցությամբ նույնիսկ թեթևակի հեգնանքով է խոսել. « Դե գնա ու հասկացիր, թե ինչու են պատգամավորներն և նախագահի թեկնածուները սկսում սթափ մտածել միայն ընտրությունների ժամանակ»։
Օլանդի այս խոսքերը դահլիճն ընդունեց ծափողջույներով։ Չէ՞ որ հինգ տարի առաջ ամեն ինչ այդպես էլ եղել է։ 2012 թվականին, նախընտրական արշավի թեժ պահին, աջակողմյան պատգամավոր Վալերի Բուայեն (որն այժմ Ֆիոնի թիմից է) առաջարկեց օրինագիծ` Հայոց ցեղասպանությունը մերժելու քրեական պատասխանատվության մասին։ Օրենքին խորհրդարանում կողմ են քվեարկել երկու անգամ, սակայն այն մերժել է Սահմանադրական խորհուրդը։ Նոր տեքստն այդպես էլ չէր ընդունվել Ֆրանսուա Օլանդի օրոք։
Դեռ ընտրական քարոզարշավից առաջ այս թեմայով խոստումներ հասցրեց տալ Ֆրանսուա Ֆիոնը։ Որոշ ֆրանսահայերի համակրանքին արժանանալ աջակողմյան թեկնածուին հաջողվեց նաև սիրիական հակամարտության համատեքստում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների նկատմամբ աջակցության կոչեր անելով։ Հալեպում պատերազմից առաջ բնակվում էր ավելի քան 100000 քրիստոնյա, իսկ այժմ՝ ընդամենը 15000։ Ընթրիքին ներկա Վալերի Բուայեն անցյալ տարվա մարտին 30 խորհրդարանականի կազմում մեկնեց Սիրիա՝ հանդիպելու Բաշար Ասադին։ Այցը նվիրված էր կաթոլիկների Զատկին` ի նշան Արևելքի երկրների քրիստոնյաների համերաշխության։
Որոշ հայերի մոտ է նաև Ֆրանսուա Ֆիոնի դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման վերաբերյալ։ Ընտրություններից մի քանի ամիս առաջ գլխավոր հարցն այն է՝ չի՞ հիասթափեցնի արդյոք իր հայ կողմնակիցներին այս հավատարիմ քրիստոնյան և ավանդական արժեքների պաշտպանը։ Դե, իսկ գործող նախագահն դեռ վաղ է հրաժեշտ տալ։ Բոլորը դրական են արձագանքում նրա հինգ տարվա գործունեությանը։ «Գիտակցում եմ, որ ձեր առջև վերջին անգամ եմ ելույթ ունենում որպես նախագահ», — ծափողջույների ներքո զգացմունքով ասաց Օլանդը, սակայն դահլիճում մեծամասամբ պասիվ արձագանքեցին։ Ֆրանսիայի նախագահն իրենց հատուկ հեգնանքով ասաց, որ նկատեց նրանց, ովքեր ծափահարում էին և մյուսներին։
Հայերին Օլանդի վերջին խոստումներից կարելի է առանձնացնել, թերևս, նրա առաջարկը Ֆրանսիայում ցեղասպանության հիշատակի ազգային օրվա հռչակման վերաբերյալ։ Հանրապետության ղեկավարը հայտնել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր երկրի ջանքերի մասին։ Փարիզն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Ֆրանսուա Օլանդը նաև հայտնեց, որ իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին Փարիզ է հրավիրել։ Այս տարի Հայաստանն ու Ֆրանսիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։
Շատ ավելի բարդ է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ԱՄՆ-ն և Եվրոպան և թե ինչ նպատակներ են նրանք հետապնդում։ Ներկայացնում ենք ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկսնիսի մտորումները։
Իսկ նրանց գոծողությունների օրինաչափությունն ու համաձայնեցվածությունը, չնայած տեղի ունեցածի բոլոր պարադոքսներին և տեղ-տեղ՝ անգամ աբսուրդային լինելուն, կասկած չեն թողնում, որ այդ ամենի հիմքում միանգամայն տրամաբանական նկատառումներ են։
Նախևառաջ պետք է նշել, որ արդեն բավականին վաղուց՝ 2010-ականների կեսերից, եվրոպացիներն ու ամերիկացիները այսչափ համերաշխություն և ոգևորութուն չէին ցուցաբերել Ռուսաստանի դեմ համատեղ գործողությունների հարցում։
Պատժամիջոցները Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում հայտարարվեցին ոչ միայն միևնույն օրը, այլև գրեթե միևնույն պահին, այսինքն դա, անկասկած, «ռեժիսորական ղեկավարությամբ» արված քայլ էր։
Եվ հետո, նախապատրաստվող միջոցառումների «հրանոթային պատրաստությունը» նույնպես կայացավ դրամատուրգիայի բոլոր կանոններով․ շաբաթներ շարունակ աճեցնում էին անորոշության մակարդակը և եզրափակիչում ինչ-որ ցնցող բան էին խոստանում։
Իսկ փաստացի ամեն ինչ հերթական անգամ ավարտվեց սովորական դարձած «մի ռուբլու թափ առնել, մի կոպեկի խփել»-ով։ «Պատժվեցին» հիմնականում Ռուսաստանի ուժային գերատեսչությունների ղեկավարները, որոնց համար Արևմուտքի երկրներ մուտք գործելու արգելքը և այնտեղի նրանց տեսական ակտիվների սառեցումը լրիվ միևնույնն է։
Նմանատիպ իրավիճակ է նաև գիտական կազմակերպություններում, որոնց մեղադրում են «կենսաբանական և քիմիական զենքի արտադրության» համար։ Եվ արդեն իսկական անեկդոտ կարելի է համարել ԱՄՆ-ի որոշումը՝ դադարեցնել օգնություն հատկացնել Ռուսաստանին․ այնպիսի զգացողություն է, որ ամերիկյան գործընկերներն իրոք շարունակում են ապրել 1999թ․-ում։
Ընդ որում՝ Ալեքսեյ Նավալնին ինքը դեռ մի քանի ամիս առաջ ուղիղ տեքստով հայտարարել էր, որ անիմաստ են պատժամիջոցները «ինչ-որ գնդապետների կամ գեներալների դեմ, որոնք աշխարհում առանձնապես շատ չեն ճամփորդում և այնքան էլ շատ ունեցվածք կամ բանկային հաշիվներ չունեն Եվրոպայում»։
ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից
Նա այն ժամանակ Եվրոպական միությանը կոչ արեց «թիրախավորել ռուսաստանցի օլիգարխների փողերը»։
Պետք է խոստովանել, որ խոշոր գործարարներին հասցվածն իսկապես շատ ավելի զգայուն կլիներ թե՛ անձամբ նրանց, թե՛ ազգային տնտեսության համար։
Համատեղ ռազմավարական նախագծերի, ինչպիսին է, օրինակ, «Հյուսիսային հոսք 2»-ը,փակման մասին առավել ևս խոսելու կարիք չկա։
Սակայն Արևմուտքը, չնայած ռուսատյաց հռետորաբանության ամբողջ ուժգնությանը, կրկին գերադասեց «յոլա գնալ» արտաքնապես ազդեցիկ և հանդուգն առճակատման տեսք ունեցող, բայց, ըստ էության, միանգամայն անօգուտ քայլերով։
Ոչ պակաս տարօրինակ է ամերիկացիների և եվրոպացիների դիրքորոշումը ռուս ընդդիմադրի նկատմամբ, որին նրանք այդպիսի ջերմեռանդությամբ պաշտպանում են։
Մի կողմից՝ Արևմուտքը Նավալնուն շնորհել է Կրեմլի գլխավոր թշնամու և միաժամանակ գլխավոր զոհի կարգավիճակը՝ նրան զանազան պատիվներ մատուցելով։
ԵՄ-ն անգամ պատժամիջոցների նոր, գլոբալ ռեժիմ է ստեղծել՝ մարդու իրավունքների խախտման համար, և սահմանափակումների հայտարարումը դրա առաջին կիրառումն էր դարձել պատմության մեջ։
Իսկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը զարմանահրաշ որոշում է կայացրել, պահանջելով ազատել բլոգերին՝ որպես ապահովման միջոց։
Մյուս կողմից, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան բլոգերի անձի վերաբերյալ պատրանքներ չունեն։ Նույն ՄԻԵԴ-ը քաղաքական ենթատեքստ չի տեսել «Իվ Ռոշեի» գործում, որի պատճառով Նավալնին հայտնվել է Վլադիմիրի մարզի գաղութում։
Իսկ Amnesty International-ին չօգնեց նրանց ողջ ականավոր բարոյական ճկունությունն ու քաղաքական կոնյունկտուրիզմը։ Կազմակերպությունը հրաժարվել է ընդդիմադիրին համարել «խղճի բանտարկյալ», և դա կարելի է հասկանալ. Ժամանակին նա իր ռասիզմի և այլատյացության մեջ չափազանց հեքիաթային մեկնաբանություններ է տվել։
Ի դեպ, ի սկզբանե Եվրամիությունը նույնիսկ մտածում էր պատժամիջոցների իր նոր ռեժիմը կոչել Ալեքսեյ Նավալնիի անունով։ Բայց ըստ ամենայնի՝ այնտեղ էլ ինչ-որ մեկը ժամանակին հասկացել է, որ դա պետք չէ անել՝ հաշվի առնելով «հերոսի» բեքգրաունդը, և այդ գաղափարից հրաժարվել են։
Արդյունքում Արևմուտքի, հատկապես Եվրոպայի պահվածքը նման է մի կողմից մյուսը նետվելուն՝ Մոսկվայի հետ հակամարտության համար ձեռքի տակ ընկած ու ոչ այնքան հարմար առիթների օգտագործմամբ ու, ընդհանուր առմամբ, արտաքուստ անհետևողական գործողությունների խառնուրդով։
Ինչպես է ՆԱՏՕ-ն վերակազմակերպվում Բայդենի օրոք
Ռուսաստանի հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հենց հիմա հերթական վերափոխման են ենթարկվում։
Անցած տասնամյակի կեսերին տեղի ունեցած բուռն իրադարձություններն Արևմուտքի համար փորձ էին վերջնականապես ճզմել Ռուսաստանը, ստիպել լիակատար տնտեսական և աշխարհաքաղաքական կապիտուլյացիայի դիմել։ Ընդ որում, նա ոչ մի կասկած չուներ, որ իր նախաձեռնության հաջողությամբ է պսակվելու։
Ավելին, այնտեղ համոզված էին, որ դրան կարելի է հասնել «քիչ արյունով»՝ ոչ այնքան ցավոտ միջոցներով, քանի որ, օրինակ, Մոսկվայի անջատումը SWIFT-ից խիստ տհաճ կլիներ արևմտյան բիզնեսի համար։
Իսկ Ռուսաստանը հերթական անգամ անակնկալ մատուցեց՝ դիմակայելով հավաքական ճնշմանը, և մի քանի տարի իրավիճակն անկայուն հավասարակշռության մեջ մնաց։
Անվանապես դիմակայությունը պահպանվում էր, բայց պատժամիջոցները վերածվեցին խեղաթյուրման և դատարկ ձևականության։ Իսկ բովանդակային առումով կողմերի, հատկապես Եվրոպայի հետ, համագործակցությունը սկսել է արագորեն վերականգնվել։
Բայց վերջին մի քանի տարիների, հատկապես՝ անցյալ տարվա իրադարձությունները ստիպեցին Արևմուտքին վերջապես սթափ նայել Ռուսաստանին և վերաիմաստավորել նրա մասին իր պատկերացումները։
Նա հասկացավ, որ գործ ունի ոչ թե պատահական շեղման հետ՝ մարող «չարի կայսրության» պատահական հաջողության տեսքով, այլ արագ ուժ հավաքող մեծ տերության հետ, որն ունի հսկայական ներուժ, լուրջ հավակնություններ և թաքնված բազմաթիվ հաղթաթղթեր (ընդհուպ մինչև արդյունավետ պատվաստանյութ արագ ստեղծելու ունակություն)։
Իսկ եթե ինչ-որ բանով Եվրոպային կարելի է հաստատ վախեցնել, ապա դա իրականում հզոր Ռուսաստանով։ Ըստ ամենայնի, այնտեղ իսկապես լավ վախեցան՝ ամենուր տեսնելով Մոսկվայի հարձակումների նշանները բազմաթիվ ՝ տնտեսական, քաղաքական, գաղափարախոսական, մեդիա ուղղություններով։
Բայց ահա սեփական ուժերի հանդեպ վստահությունը հարևաններին ակնհայտորեն պակասում է, ինչի արդյունքում հենց հիմա նրանք արագ իջեցնում են նոր երկաթե վարագույրը և խորացնում հարաբերությունների խզումը՝ որպես ինքնապաշտպանության միջոց։
Փաստացի, Արևմուտքը փորձում է վերստեղծել սառը պատերազմի կոնֆիգուրացիան, երբ հակամարտող կողմերի միջև եղել են փոխշահավետ ռազմավարական համագործակցության որոշակի ալիքներ, բայց մնացած ամեն ինչ ամբողջությամբ փակվել է։
Ճիշտ է, այն ժամանակ արտասահմանից «կործանարար ազդեցությունը» թույլ չտալու հիմնական ջանքերը գործադրվում էին սահմանի այս կողմից։
Իսկ հիմա, ըստ ամենայնի, արևմտյան աշխարհը լրջորեն մտադրվել է վերարտադրել ԽՍՀՄ-ի այդ ձախողված փորձը։
Այս խնդիրը լուծելու համար Ալեքսեյ Նավալնիի օգտագործումը կարելի է համարել բավականին հաջող: Թեև Եվրոպայի և Նահանգների՝ խորհրդային «փոցխերով» անցնելու ձգտումը խորը տարակուսանք է առաջացնում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Տվյալները թարմացվում են...
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 820-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։



