Ալեքսանդր Լապշին

Գերագույն դատարանն ուժի մեջ է թողնել Լաշպինին Բաքվին հանձնելու մասին որոշումը

51
Բելառուսի Գերագույն դատարանը փակ ռեժիմով քննարկել է Լապշինի բողոքը, բլոգերը դատարանի դահլիճում չի եղել:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը` նրան Բաքվին արտահանձնելու որոշման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է բողոքը քննարկող դատավորը, հաղորդում է Sputnik-ի թղթակիցը դատարանի դահլիճից:

Հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել գլխավոր դատախազի տեղակալի որոշումը բլոգերին ադրբեջանական կողմին հանձնելու մասին՝ քրեական հետապնդում իրականացնելու համար:

Բլոգերի փաստաբանները որոշել են բողոքարկել այդ վճիռը վերջին ատյանում՝ երկրի Գերագույն դատարանում: Քանի որ Գերագույն դատարանը վերջին ատյանն է, որտեղ նա կարող էր բողոքարկել գլխավոր դատախազության որոշումը, բլոգերին արտահանձնելու մասին որոշումը մտել է ուժի մեջ:

Ի դեպ, Լապշինը ներկա չի եղել դատական նիստին, բայց դատարանում է գտնվել նրա կինը՝ Կատերինան: «Երբ մեզ մոտ ավարտվի «բելառուսական» փուլը, մենք կշարունակենք պայքարել Ադրբեջանում», — ասել է նա:

Русская версия

51