Ալեքսանդր Լապշին

Մինսկում սկսվել է Լապշինին արտահանձնելու վճռի բողոքարկումը

12
(Թարմացված է 14:01 07.02.2017)
Բելառուսի Գերագույն դատարանը սկսել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքի քննարկումը՝ նրան Ադրբեջանին արտահանձնելու բելառուսական իշխանությունների որոշման հետ կապված:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Գերագույն դատարանը դիտարկում է Մինսկի քաղաքային դատարանի վճռի օրինականությունը` Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ, հաղորդում է Sputnik Բելառուսը:

Հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել գլխավոր դատախազի տեղակալի որոշումը` բլոգերին ադրբեջանական կողմին հանձնելու մասին:

Դատական նիստն ընթանում է փակ դռների հետևում: Եթե Գերագույն դատարանը Լապշինին Բաքվին արտահանձնելու մասին որոշումն օրինական համարի, ապա այն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Հիշեցնենք` ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որը բնակվում է Մոսկվայում և վարում է հեղինակավոր Travel Blog-ը, ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում: 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լապշինն այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այդ մասին գրել իր բլոգում՝ քննադատելով Ադրբեջանի քաղաքականությունը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել և հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով: Ադրբեջանը դիմել է Բելառուսին՝ Լապշինին արտահանձնելու պահանջով:

Русская версия

12