Գարիկ Մարտիրոսյան

Գարիկ Մարտիրոսյանն` ի լուր աշխարհի. «Առա՛ջ, Հենրիխ, առա՛ջ ՄՅՈՒ»

144
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շարունակում է Հենրիխ Մխիթարյանին աջակցելու իր «ինտերնետային քարոզարշավը»։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մխիթարյանի հերթական փայլուն խաղից հետո, որում կարմիր սատանաները 3։0 հաշվով պարտության են մատնել Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերին», Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում տեղադրել է «Մանչեսթեր Յունայթեդ» կայքի սքրինշոթը, որում ասվում է, որ հայ կիսապաշտպանը հերթական անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

Մարտիրոսյանը գրել է. «Առա՛ջ, Հենրիխ, առա՛ջ ՄՅՈՒ»։

Անգլիական պրեմիեր լիգայում Հենրիխի առաջին գոլի պատվին գլուխը սափրած Մարտիրոսյանն այս անգամ արտառոց ոչինչ չի արել։ Սպասենք։

Русская версия

 

Go Henrikh! Go MU!

Фото опубликовано Гарик Мартиросян (@martirosian_official) Фев 5 2017 в 1:24 PST

 

 

144