Ալեքսանդր Լապշին

Լապշինի փաստաբանները բողոքարկում են Գլխավոր դատախազության որոշումը

36
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի փաստաբանները Բելառուսի Գերագույն դատարանում բողոքարկել են նրան Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հանրապետության Գլխավոր դատախազության որոշումը:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Բելառուսի Գերագույն դատարանում բողոքարկել են բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանին արտահանձնելու Գլխավոր դատախազության որոշումը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Բելառուսը։

Գերագույն դատարանի մամուլի քարտուղար Յուլյա Լյասկովան մասնավորապես ասել է. «Վաղը (փետրվարի 7-ին) փակ նիստում Գերագույն դատարանը կստուգի Մինսկի քաղաքային դատարանի որոշման օրինականությունն ու հիﬓավորվածությունը, որով քաղաքացի Լապշինին քրեական հետապնդման համար Ադրբեջանին հանձնելու Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալի որոշուﬓ օրինական Է ճանաչված»:

ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որը բնակվում է Մոսկվայում և վարում է հեղինակավոր Travel Blog-ը, ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում: 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լապշինն այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այդ մասին գրել իր բլոգում՝ քննադատելով Ադրբեջանի քաղաքականությունը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել և հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով: Ադրբեջանը դիմել է Բելառուսին՝ Լապշինին արտահանձնելու պահանջով:

 

36