00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյանը նոկդաունի ենթարկեց չեմպիոնին

© REUTERS / Carl RecineГенрих Мхитарян забивает гол. Матч "Манчестер Юнайтед" - "Лестер Сити"
Генрих Мхитарян забивает гол. Матч Манчестер Юнайтед - Лестер Сити - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր» հանդիպման առաջին խաղակեսի վերջում լավ արդյունք ցուցաբերեց, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Խաղն ավարտվեց 3:0 հաշվով:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Անգլիական պրեմիեր լիգայի ամենատիտղոսակիր ակումբը` «Մանչեսթեր Յունայթեդը» երեք անընդմեջ ոչ-ոքիից հետո 24-րդ տուրում հաղթանակ տարավ «Քինգ Պաուեր» մարզադաշտում` երեք անպատասխան գնդակ ուղարկելով «Լեսթեր Սիթիի» դարպասը: Հյուրերի կազմում հերթական անգամ գլխավոր գործող անձանցից մեկը դարձավ Հենրիխ Մխիթարյանը, որը մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում կատարեց: Պրեմիեր լիգայի 14 խաղերում Հենրիխը արդեն երեք գոլի և նույնքան արդյունավետ փոխանցումների հեղինակ է դարձել:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մոուրինյոն` Մխիթարյանի մասին. «Ուրախ ենք նրա համար»

«Լեսթեր»-ը բավականին երկար կարողացավ անառիկ պահել սեփական  դարպասը, սակայն «Կլաուդիո Ռանիերի» թիմը ընդմիջման գնաց` երկու գնդակ զիջելով ավելի փորձառու հակառակորդին: 42-րդ րոպեին Քրիս Սմոլինգը խաղադաշտի կենտրոնում օդային պայքարում հաղթող դուրս եկավ և գնդակն ուղարկեց Հենրիխ Մխիթարյանին: Հայ ֆուտբոլիստը մեկ հպումով առաջ անցավ Ռոբերտ Հուտից,  մեծ արագությամբ մտավ տուգանային հրապարակ և դիպուկ հարվածով գրավեց  Կասպեր Շմեյխելի դարպասը: Դանիացին հասավ գնդակին, սակայն իր թիմին փրկել չկարողացավ: Սկզբունքորեն, չէր էլ կարող, քանի որ հայ կիսապաշտպանի հարվածը ուժեղ էր և դիպուկ:

Այդպիսով, Մխիթարյանը սկիզբ դրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակին, քանի որ, ոգևորության ալիքի ներքո, մանկունյանցիները առաջին գոլից երկու րոպե անց, կրկնապատկվեցին հաշիվը՝ Զատան Իբրագիմովիչի ջանքերի շնորհիվ: Ընդմիջումից հետո Մխիթարյանը ևս մեկ անգամ աչքի ընկավ իր վարպետությամբ: Մխիթարյան-Մատա դուետը խաղի 49-րդ րոպեին պարզապես պատռեց Անգլիայի գործող չեմպիոնի պաշտպանությունը: Հենրիխը, կարծես, չնկատեց «Լեսթերի» երեք պաշտաններին և, Մատայից ստանալով գնդակը, պաշտպանների միջով խաղընկերոջը դուրս բերեց վերջնական հարվածի: Ըստ էության, երկրորդ խաղակեսի մեկնարկում  խաղի ելքն արդեն կանխորոշված էր` շնորհիվ Հայաստանի հավաքականի առաջատարի փայլուն խաղի:

Այս հաղթանակից հետո Մանչեսթերի ֆուտբոլիտները հավաքեցին 45 միավոր և շարունակում են պայքարը առաջնության լավագուն քառյակում ընդգրկվելու համար:

 

Русская версия

 

Լրահոս
0