Հայկական տաղավարը Լատվիայի Բալթտուր – 2017» ցուցահանդեսում

Հայկական կոնյակն ու գինին ներկայացվել են Լատվիայի ցուցահանդեսին

21
Հայաստանից` Տոբագո. Ռիգայում անցկացվում է խոշորագույն «Բալթտուր – 2017» տուրիստական ցուցահանդեսը:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik, Ելենա Կիրիլովա. Ռիգայի Կիպսալայում անցկացվում է «Բալթտուր — 2017» զբոսաշրջության միջազգային տանավաճառ-ցուցահանդեսը: Բալթիայի այս զբոսաշրջային խոշորագույն միջոցառմանը, որն արդեն 24-րդ անգամ է անցկացվում Լատվիայում, ներկայացված են աշխարհի շուրջ 40 երկրներում հանգստի հնարավորության տարբերակները, գրում է Sputnik Լատվիան:

Ավիաընկերությունները, տուրօպերատորները, հյուրանոցային ու խոհարարական բիզնեսի ներկայացուցիչները հավաքվել են «Բալթտուր — 2017» ցուցահանդեսին:

Արևային Հայաստանը ներկայացնող տաղավարի մոտ, այցելուները կարող են համտեսել Արենի գյուղի հայտնի հայկական կոնյակն ու գինին: Այստեղ կարելի է նաև համտեսել շոկոլադապատ ծիրանաչիր: Կողքին Թուրքիայի զբոսավայրերը ներկայացնող տաղավարն է:

Հայկական կոնյակն ըմպելով և համտեսելով թուրքական ռախատ լոխում՝ անպայման արժե այցելել լիտվական Վինետու գյուղի տաղավարը: Պարզապես անհնար է չնկատել այն. նկարազարդված փետրավոր տղամարդիկ բարձր թմբկահարում են և հրավիրում բոլոր ցանկացոնղերին այցելել հնդկացիների հյուսիսամերիկյան ցեղի գյուղերը: Եվ թող ձեզ չզարմացնի, որ Վինետու գյուղը գտնվում է Լիտվայում` Պալադայի և Կլայպեդայի միջև: Ծիսակարգերի ճիշտ կատարմանը պարբերաբար հետևում են իսկական հնդկացիները, որոնք այստեղ են ժամանում Ամերիկայից՝ փորձի փոխանակման համար:

Индейская деревня недалеко от литовской Клайпеды предлагает погрузиться в уникальную атмосферу быта коренного населения Северной Америки
© Sputnik/ SERGEY MELKONOV
Վինետու գյուղի տաղավարը Բալթտուր – 2017» ցուցահանդեսում

Հատկապես շռայլ էր ներկայացված «Ճանապարհորդիր Լատվիայով» տաղավարը, որտեղ յուրաքանչյուր շրջան, ավանդական գյուղական ուտեստների հետ մեկտեղ, բացարձակ նոր մթերքներ է ներկայացրել: Գաստրոնոմիական զբոսաշրջության համար նոր երթուղի այստեղ կգտնի լավ խոհանոցը գնահատող յուրաքանչյուր ճանապարհորդ:

Русская версия

21