Հրաչուհի Բասենց

Հայ երգչուհին ելույթ կունենա Լոնդոնի թագավորական թատրոնի բեմում

79
(Թարմացված է 14:19 05.02.2017)
Հայ օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը կմասնակցի Լոնդոնի օպերայի և բալետի թագավորական թատրոնի «Ադրիանա Լեկուվրեր» բեմադրությանը, որի պրեմիերան կկայանա փետրվարի 7-ին:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. «Վերդիի ձայներ» միջազգային մրցույթի 2-րդ մրցանակակիր, հայ երգչուհի Հրաչուհի Բասենցը Քովենթ-գարդենում գտնվող թագավորական թանտրոնում կխաղա իտալացի կոմպոզիտոր Ֆրանչեսկո Չիլեայի «Ադրիանա Լեկուվրեր» օպերային օրիգինալ բեմադրության մեջ, — հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Գլխավոր դերը կկիսեն ռումինացի երգչուհի Անժելա Գեորգիուն, որը կատարում է Ադրիանա Լեկուվրերի դերը օրիգինալ բեմադրության մեջ, և հայ երգչուհի Հրաչուհի Բասենցը», — գրում է գործակալությունը: Ամերիկացի տենոր Բրայան Ջագդը բեմում հանդես կգա Սաքսոնի կոմս Մաուրիցիոյի դերում: Այս բեմադրությունը Բարսելոնայի «Լիսեո» թատրոնի, Վիեննայի, Սան Ֆրանցիսկոյի, Փարիզի օպերաների և Քովենթ Գարդենի համագործակցությամբ 2010 թվականի Դևիդ Մակվիկարի բեմադրության վերածնունդն է: Դիրիժորն է իսրայելացի Դենիել Օրենը:

Գլխավոր հերոսուհու մրցակցի` դքսուհի Բուլյոնսկայայի դերը կխաղա Մեծ թատրոնից հրավիրված մենակատար, մեցո-սոպրանո Քսենիա Դուդնիկովան, որը համար այս ելույթը Քովենթ գարդենում դեբյուտային կլինի:

Մադմուազել Ժուվենոյի դերում հանդես կգա ռուսաստանցի Վլադա Բորովկոն:

«Ադրիանա Լեկուվրեր» օպերան Քովենթ — գարդենում կշարունակվի մինչև մարտի 2-ը: Հրաչուհի Բասենցի խաղացանկում մի շարք կարևոր օպերային պարտիաներ կան` Գիշերվա թագուհուց («Կախարդական ֆլեյտա») մինչև Դեզդեմոնան («Օթելլո»):

2008 թվականից Հրաչուհին Նյուրնբերգի պետական օպերայի մեներգչուհի է: Նա համերգային և օպերային ներկայացումներով ելույթ է ունենում նաև Ավստրիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Թուրքիայում, Լիբանանում, Կիպրոսում, Հյուսիսային Կորեայում:

2011-2012թթ.-ի խաղաշրջանում նա գլխավոր պարտիաներն է կատարել Վերդիի երեք հայտնի օպերաներում` «Տրավիատայում»՝ Վիոլետի, «Կորսարում»` Գուլնարայի և «Տրուբադուրում»՝ Լեոնորայի: 1996 թվականին Բասենցը 5-րդ հայկական վոկալի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի: Հետագայում՝ 2000 թվականին, նրան պարգևատրել են Hildegard Pabelick-Jentsch Preis հայ-գերմանական մրցույթում՝ հայկական եկեղեցական երաժշտության կատարման համար: 2005 թվականին նա երգի մրցանակ է ստացել Վիեննայում: 2013 թվականին Բասենցն արժանացել է «Վերդիի ձայները» միջազգային մրցույթի 2-րդ մրցանակին Բուսետոյում (Իտալիա):

 

Русская версия

 

79