Տիեզերք

Հայ տղան կմասնակցի NASA-ի ծրագրին

25
(Թարմացված է 01:16 05.02.2017)
Ստամբուլի Ֆերիքեյ Մամերտչյանի դպրոցի յոթերորդ դասարանի աշակերտ Մասիս Կարանն ընտրվել է՝ NASA-ի կրթական ծրագրին մասնակցելու համար:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ստամբուլի Ֆերիքեյ Մերամետչյանի դպրոցի աշակերտ Մասիս Կարանը կմասնակցի NASA-ի՝ տիեզերագնացներ պատրաստելու կրթական ծրագրին, հաղորդում է Ստաբուլի «Ակոս» հայկական թերթը:

Յոթերորդ դասարանցի Կարանը մասնակցել է մրցույթի, որը կազմակերպվել է տաղանդավոր թուրք աշակերտների կրթական հիմնադրամի աջակցությամբ, որում էլ հաղթել է:

«Մասիսն արտասովոր ընդունակություններ է ցուցաբերում տարբեր առարկաների գծով: Նա արդեն մրցանակներ է շահել գրականության և շախմատի ոլորտներում: Բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունն ամրապնդվել է ԹՈՒՄՕ կենտրոնի հետ համագործակցության արդյունքում: Մասիսն այն հազվագյուտ աշակերտներից է, որոնց NASA-ն ընտրել է»,- «Ակոս» թերթի թղթակցին ասել է դպրոցի տնօրեն Արփի Մանուկյանը, որտեղ սովորում է հայ տղան:

Русская версия

25