Միսս Տիեզերք 2017

Ֆրանսուհին նվաճել է «Միսս Տիեզերք 2017» տիտղոսը

82
Ֆիլիպիններում ավարտվել է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթը։ 24–ամյա Իրիս Միտենարն արժանացել է աշխարհի ամենագեղեցիկ կին տիտղոսին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Միսս Ֆրանսիա Իրիս Միտեները` 24-ամյա ուսանողուհի ատամնաբույժը Լիլ քաղաքից, դարձել է Միսս Տիեզերք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Պրես գործակալությանը։

Մրցույթից հետո «Միսս Տիեզերք 2017»-ն արդեն կիսվել է իր տպավորություններով։ Աղջկա խոսքով` հաղթանակն իր համար անսպասելի էր, և հիմա նա շատ հպարտ է ներկայացնել ոչ միայն հարազատ Ֆրանսիան, այլ նաև ամբողջ Եվրոպան։ «Միսս Տիեզերք 2017»-ում առաջին տեղը զբաղեցրել է Հաիթիի ներկայացուցիչը, երկրորդը` միսս Կոլումբիան։

Մրցույթի եզրափակիչ փուլում` հարց ու պատասխանի ժամանակ, մասնակիցները անդրադարձել են քաղաքական թեմայի։ Մասնավորապես, հաղթողը շոշափել է միգրացիոն ճգնաժամի հարցը, Կոլումբիայի և Քենիայի ներկայացուցիչներն իրենց կարծիքն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Դեմոկրատական կուսակցության նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին։

  • Միսս Տիեզերք 2017
    Միսս Տիեզերք 2017
    TED ALJIBE / AFP
  • Հաիթիի ներկայացուցիչը շնորհավորում է Միսս Տիեզերք 2017–ին
    Мисс Франция Ирис Миттенэр (Iris Mittenaere) принимает поздравления от представительницы Гаити - первой вице-мисс
    © AFP 2020 / TED ALJIBE / AFP
  • Միսս Տիեզերք 2017
    Միսս Տիեզերք 2017
    TED ALJIBE / AFP
  • Միսս Տիեզերք 2017
    Միսս Տիեզերք 2017
    TED ALJIBE / AFP
  • Իրիս Միտենար
    Իրիս Միտենար
1 / 5
TED ALJIBE / AFP
Միսս Տիեզերք 2017

Русская версия

82
Վլադիմիր Պուտինն ու

Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար

35
(Թարմացված է 17:19 03.03.2021)
ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելեց, որ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։

Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տարբեր միջազգային կառույցների կողմից։

«Հավանաբար տեղյակ եք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։

Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։

«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբեջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։

Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

35
թեգերը:
Արա Այվազյան, գերի, Սերգեյ Շոյգու, Սերգեյ Լավրով, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Ստեփանակերտը պահանջում է Բաքվից կատարել եռակողմ հայտարարության՝ գերիներին վերաբերող կետերը
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը նույնպես շնորհավորել է Ռուսաստանի վարչապետին

15
(Թարմացված է 17:11 03.03.2021)
ՀՀ նախագահն իր ուղերձում ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահ քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:

Նշենք, որ այսօր լրանում է Միշուստինի 55-ամյակը։

Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

15
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Արմեն Սարգսյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև
ՀՀ առողջապահության փոխնախարարը հանդիպել է Ռուսաստանի դեսպանին. քննարկել են նոր ծրագրերը
Նիկոլ Փաշինյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է իրավիճակն Արցախում
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 3 մարին, 2021

«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց

0
Արդեն իսկ երկու փոխմարզպետ է հրաժարական ներկայացրել` միանալով ԳՇ–ի հայտարարությանն ու վարչապետի հրաժարականի պահանջին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։

«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։

Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։

0
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո