00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ նախագահների երդմնակալության ելույթների մեջ այսպիսի սուր ելույթ չէր եղել

© Sputnik / Asatur YesayantsСурен Саргсян
Сурен Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջազգայնագետ, վերլուծաբան Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծում է Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունն ու առանձնացնում կարևոր շեշտադրումները: Զրույցը վարեց Լուսինե Մկրտչյանը:

-Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, Թրամփը հայտարարեց, որ ժամանակն է Ամերիկան կրկին հզոր երկիր դարձնելու: Պարոն Սարգսյան, ի՞նչ տրամադրություններ կան Ամերիկայի հանրության շրջանում, և ի՞նչ կտա ԱՄՆ 45-րդ նախագահն այդ երկրին ու աշխարհին:

— Շատ կարևոր էր, որ Թրամփի երդմնակալությունից հետո հնչեցրած ելույթը մեծ հաշվով չէր տարբերվում իր նախընտրական ելույթներից: Շատերը պնդում էին, որ նախընտրական խոսքում կարող էին լինել ծայրահեղ գնահատականներ, ագրեսիվ հայտարարություններ, բայց, մեծ հաշվով, նա այդ հայտարարությունները ևս մեկ անգամ հաստատեց արդեն Ամերիկայի նախագահի պաշտոնում: Բավականին սուր, ագրեսիվ և ազգայնական շեշտադրումներով ելույթ էր: Միացյալ Նահանգների նախագահների երդմնակալության ելույթների պատմության մեջ, թերևս, այսպիսի սուր ելույթ չէր եղել:

Полиция США - Sputnik Արմենիա
RT-ի թղթակցին ձերբակալել են Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ

Մեսիջներ հնչեցին արտաքին քաղաքականության մասով, Միացյալ Նահանգներում աշխատատեղերի խնդրի թեմայով կարևոր գնահատական եղավ, նշվեց, որ իրենց մոտ միայն պետք է աշխատեն ամերիկացիները, և պետք է սպառեն միայն իրենց երկրում արտադրվածը, որպեսզի միայն ամերիկացիներին ապահովեն: Սա իր նախընտրական խոստումն էր, որը նա, փաստորեն, դարձնում է քաղաքականություն: Թրամփը սա մարտահրավեր է համարում և պատրաստվում է մեծ հարկատեսակ սահմանել այն ընկերությունների համար, որոնք ամերիկյան փողով աշխատատեղեր կհիմնեն այլ պետություններում և հետո պատրաստի արտադրանքը կներմուծեն Նահանգների շուկա: Այս դրույթը մեծ կազմակերպություններում բողոքի տեղիք տվել է, բայց քանի որ այն ունի ժողովրդի աջակցությունը, կարծում եմ, կիրականանա:

Դոնալդ Թրամփը նաև չի թաքցնում, որ փոխվելու են խաղի կանոնները: Թրամփին ընտրած միջին խավի ամերիկացիների կողմից նրա գաղափարներն ունեն լուրջ աջակցություն:

-Արտաքին քաղաքականության ի՞նչ շեշտադրումներ կային նրա ելույթում, մանավանդ, որ ամբողջ քարոզարշավին Թրամփը հանդես էր գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման կողմնակից:

— Արտաքին քաղաքականության մասին ելույթում, թերևս, ամենահետաքրքիր դրույթն այն էր, որ Միացյալ Նահագները իր փողով չպետք է պաշտպանի այլ երկրների սահմանները: Սա շատ կարևոր դրույթ է, որովհետև ԱՄՆ-ը շատ երկրների սահմանների պաշտպանության և անվտանգության հարցում է աջակցություն ցուցաբերում: Այս քայլն արտաքին քաղաքականության մարտավարության մեջ լուրջ փոփխության կարող է բերել: Չմոռանանք, որ նախընտրական պայքարում Թրամփը հայտարարել էր, որ ֆինանսապես չի աջակցելու այլ պետություններին, չի աջակցելու այլ երկրների քաղաքացիներին, որոնք ցանկանում են իրենց ղեկավարությանը փոխել:

Вашингтон перед инаугурацией Д.Трампа - Sputnik Արմենիա
Թրամփի անցումային վարչակազմի ղեկավարի պաշտոնում հայ է նշանակվել

Կարծում եմ՝ նա ավելի խորը համագործակցություն կսկսի իրականացնել Ռուսաստանի, քան Չինաստանի հետ: Առաջնային տնտեսական զարգացվածություն ունեցող Չինաստանին Թրամփն ավելի լուրջ մրցակից է դիտարկում, քան Ռուսաստանին: Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցելով՝ ԱՄՆ նախագահը կարող է լուրջ քաղաքական հարցեր լուծել միջազգային մի շարք խնդիրներում, օրինակ՝ հենց Սիրիայի հարցում: Ռուսաստանի քայլներն էլ այս հարցում բավականին ճիշտ և գրագետ են. նրանք Թրամփի ադմինիստրացիային արդեն հրավիրել են Սիրայի շուրջ բանակցությունների:

-Երդմնակալության արարողությունն ուղեկցվեց բողոքի ակցիաններով, դա օրինաչա՞փ է:

— Այո, նորմալ երևույթ է. ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո միշտ էլ նման ակցիաներ լինում են: Հեռու չգնանք և հիշենք, որ Բարաք Օբամայի երդմնակալությունից հետո էլ լուրջ ընդվզումներ եղան, բայց այն ժամանակ այդ ամենն այլ կերպ էր ներկայացվում, որովհետև ամերիկյան լրատվական գիգանտներն, ասենք՝ CNN-ը, ակնհայտ սատարում էի Հիլարի Քլինթոնին:

Արևմտյան մեդիաների կողմից մշտապես փորձ է արվում Թրամփին կապել Վլադիմիր Պուտինի հետ, բայց չեմ կարծում կապն այնքան ուժեղ է, որքան ներկայացնում են:

© AP Photo/Andrew HarnikԴոնալդ Թրամփ
Инаугурация избранного президента США Дональда Трампа - Sputnik Արմենիա
Դոնալդ Թրամփ
Լրահոս
0