00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփի պարադիգման. ոչ մի անձնական բան, միայն բիզնես

© JOSH EDELSON / AFPДональд Трамп
Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպիտակ տան նոր ղեկավարն առաջին հերթին գործարար օլիգարխ է, և իր կառավարման բոլոր չորս տարիները նա կկառուցի «համաշխարհային կապիտալիզմի շնաձկան» դիրքորոշմամբ։ Մեծ և սուր ատամներով։

Միջազգային քաղաքական ասպարեզում, ինչպես հաճախ պատահում է, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Նորանշանակ Թրամփի հայտարարությունների վրա ամբողջ աշխարհի քաղաքական վերլուծաբանները կարող էին գլուխ կոտրել դեռ նրա Սպիտակ տուն ոտք դնելուց առաջ` որպես լիարժեք, երդմնակալության արարողությունն անցած նախագահի։

Օբամայի կառավարումից 8 տարի հետո, որի վարչակազմն ամբողջ աշխարհում քարոզում էր լիբերալ-գլոբալ արժեքներ, Թրամփի գալը կարող էր թարմ շունչ բերել, այն հույսով, որ աշխարհը վերաջապես շանս է ստացել ոչ թե պայքարել իր իրական ավանդական արժեքների համար, այլ ընդունել դրանք որպես ինքնըստինքյան փաստ։ Մեզ այդպես էր թվում Թրամփի նախընտրական քարոզարշավի սկզբում, երբ նա ելույթ էր ունենում պոտենցիալ ընտրողների հետ հանդիպումների, տիկին Քլինթոնի հետ բանավեճերի և պաշտոնական միջոցառումների ժամանակ։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը հիմար է անվանել նրանց, ովքեր դեմ են Ռուսաստանի հետ լավ հարաբերություններին

Այն, ինչ ասում էր այդ ժամանակ, բավական տրամաբանական է թվում հենց ամերիկացիների տեսակետից։ Օրինակ, միգրացիոն քաղաքականությունը խստացնելու, Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու, երկրի տնտեսությունը վերականգնելու և աշխատատեղերն ավելացնելու կոչերը։ Նա խոստանում էր նաև սահմանափակել երկրի արտաքին քաղաքականությունը, ասենք, Սիրիայում, և հանուն դրա Ռուսաստանի հետ գտնել շփման եզրեր։ Այդ ամենը սանդուղքի աստիճաններն են, որոնցով էլ Թրամփը բարձրացել է ԱՄՆ-ի քաղաքական Օլիմպոս։

Համաձայնեք, որ ամեն ինչ տրամաբանական է, կատարելի, ճիշտ։ Ես նույնիսկ կավելացնեի` գործնական և պրագմատիկ։ Եվ ահա այստեղ պետք է հասկանալ, որ աշխարհի ամենազարգացած և ուժեղ գերտերություններից մեկում իշխանության գլուխ է անցել միլիարդատեր, գործարար, օլիգարխ Դոնալդ Թրամփը, որի համար պրագմատիզմն ասես ինքնանպատակ լինի։ Նա երբեք չի էլ թաքցրել դա։

Խոսքը հենց այն պրագմատիզմի մասին է, որը բնորոշ է բոլոր գործարար օլիգարխիաներին, որոնք ամեն ինչ չափում են դոլարով, «ամերիկյան երազանքի» չափանիշներով։ Նման մարդուն խորհրդականները և օգնականները չեն կարող համոզել, ինչպես Օբամային, որ պետք է պետական բյուջեից մի քանի միլիարդ դոլար ծախսել Աֆղանստանի հետ արկածախնդրության վրա։ Հիշու՞մ եք` Օբաման օրերս խոստովանեց, որ իր կառավարաման սկզբում ամենադժվարն այդ երկրում ամերիկյան ռազմական ուժերը 30 հազար մարդով ավելացնելու մասին որոշումն էր։

Թրամփի հետ նման բաները չեն անցնի։ «Ես ի՞նչ օգուտ կունենամ դրանից», կասի նա և դրանով ամեն ինչ կավարտվի։ Կրկնում եմ` նա «օլիգարխիկ, գործարար, կապիտալիստական» մտածողությամբ մարդ է։ Մի խոսքով` կապիտալիզմի շնաձուկ։ Ընդ որում, ամենամեծ և սուր ատամներով։

Города мира. Вашингтон - Sputnik Արմենիա
Օբաման արտաքսում է ռուսաստանցի դիվանագետներին

Նա միլիարդներ և տրիլիոններ չի ծախսի Աֆղանստանում, Իրաքում կամ Սիրիայում լիբերալիզմի և ժողովրդավարության գաղափարները հաստատելու համար։ Նա գլոբալիզացիայի գաղափարին կմոտենա հաշվիչը ձեռքին, նույնիսկ եթե դա վերաբերում է եվրոպական գործընկերներին։

Ամենասկզբից խոսքը կգնա այն մասին, որ պետք է թեկուզ ինչ-որ բան փոխել այն խառնաշփոթում, որը ստեղծել է Օբամայի վարչակազմը։

Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցնե՞ր։ Այո, նախորդ նախագահի վարչակազմը, ընդունելով դրանք, մեղմ ասած, չափն անցել է, սխալվել։ Չէր կարելի այդպես վարվել։ Չեղյալ հայտարարե՞լ, հանե՞լ։ Այո։ Դրա դիմաց վերադառնալ միջուկային զենքի փոխադարձ կրճատման մասին հին բանակցություններին։ Գործարարի տիպիկ մոտեցում։

Հենց նման մոտեցումը, նման կենսական պարադիգման է թույլ տվել ժամանակին Թրամփին դառնալ միլիարդատեր, հետո սնանկանալ և ևս մեկ անգամ բարձրանալ ԱՄՆ ֆինանսական պարադիգմայի գագաթ։ Իսկ հետո` ևս մեկ անգամ։ Կապիտալիզմի մարմնավորումն ամենավտանգավոր բանն է, որը կարող էր գոյություն ունենալ քաղաքակիրթ աշխարհում, և նա հիմա ժամանակակից աշխարհը կառավարելու է չորս տարի։

Ասում եմ, չէ`միջազգային քաղաքական ասպարեզում շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և Թրամփն ասաց բաղձալի խոսքերը. «Նրանք (խոսքն Արևմուտքի երկրների մասին է) պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ Եկեք տեսնենք, թե մենք կարող ենք արդյո՞ք ինչ-որ լավ գործարքներ կնքել հենց Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, կարելի է սկսել մեր և նրանց մոտ ունեցած միջուկային զենքի ծավալները խիստ կրճատելուց»։ Հիրավի, կապիտալիզմի շնաձուկ, համաշխարհային մասշտաբի առևտրային գործարքների վարպետ, գործարար օլիգարխ, որը կարող է հաշվել մինչև վերջին ցենտը։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփի հաղթանակը պառակտման «շարժիչ ուժ» է ամերիկյան հասարակությունում

Ամենայն հավանականությամբ, այն, ինչ կանի Թրամփը նախագահի պաշտոնում, ավելի ազնիվ և տրամաբանական կլինի նրանից, ինչ ութ տարի անում էր Օբաման իր վարչակազմի հետ միասին` թաքնվելով կարգախոսների հետևում, որոնք Երկիր մոլորակի բնակչության մեծամասնությունը չէր հասկանում։ Օբամային դա չէր հետաքրքրում։ Արդյունքը` միլիոններ և միլիոնավոր մարդկային կյանքեր` ժողովրդավարության, գլոբալիզացման խորանում։

Իսկ Թրամփի հետ պետք է առևտուր անել, ինչպես շուկայում։ Մինչև վերջին ցենտը` հենց մեծ բիզնեսի չափանիշներով։ Իմ կարծիքով` դա ավելի նախընտրելի է…

Русская версия

Լրահոս
0