Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանի անձնական վարորդը կողոպուտի կասկածյալներից է

29
Քննիչները չեն բացառում, որ հենց Քարդաշյանի վարորդը կարող էր կողոպտիչներին հայտնել հեռուստաաստղի թիկնապահի բացակայության մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի անձնական վարորդն այն 17 կասկածյալների թվում է, որոնց ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է հեռուստաաստղին կողոպտելու գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է Metro-ն։

Քարդաշյանին կողոպտել էին անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին։ Տրանսպորտային ընկերության աշխատակիցը նրան սպասարկել էր Փարիզում 2016 թվականի սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին կազմակերպված Նորաձևության շաբաթվա ժամանակ, և նա կարող էր տեղեկություններ հայտնել կողոպտիչներին։

Քննության տվյալով` հենց նա է հայտնել կողոպտիչներին, որ հոկտեմբերի 3-ի գիշերը Քարդաշյանը մնալու է առանց անձնական թիկնապահի։ Նա թիկնապահին ուղարկել էր ուղեկցելու քույրերին` Քլոեին ու Քորթնիին։ Նախնական տվյալների համաձայն` Քարդաշյանին վրա հարձակվել էին Փարիզի հանցագործ խմբավորումներից մեկի ներկայացուցիչները, նրանց թվում նաև ալժիրցիներ են եղել։

Նյութի ռուսերեն տարբերակը

 

29