Նորածին

Չինաստանում ռեկորդ է սահմանվել. կինը ծննդաբերել է 64 տարեկանում

12
(Թարմացված է 11:30 29.12.2016)
Չինաստանի հիվանդանոցներից մեկում պատկառելի տարիք ունցող կինը 3.5 կգ քաշով երեխա է ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Չինաստանի Ցզիլին նահանգի բնակչուհին 64 տարեկան հասակում որդի է լույս աշխարհ բերել` դառնալով երկրի ամենատարեց կինը, որն առողջ երեխա է ծննդաբերել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sina պորտալին։

Կինը ծննդաբերել է չորեքշաբթի Չանչուն քաղաքի հիվանդանոցներից մեկում` կեսարյան հատումով։ Երեխայի քաշը 3.5 կգ է։

Նա հղիացել է արտամարմնային բեղմնավորման միջոցով: Կնոջ ծանոթները հայտնել են, որ ամուսինները որոշել են այդ քայլին դիմել իրենց միակ երեխայի մահից հետո:

Նշնեք, որ հոկտեմբերին Իսպանիայի բնակչուհիներից մեկը երեխա էր ունեցել 62 տարեկանում։

Նյութի ռուսերեն տարբերակը։

12