Միխայել Շումախեր

Չարագործները որոշել են գումար աշխատել լեգենդար Շումախերի հիվանդության հաշվին

23
(Թարմացված է 10:26 18.12.2016)
Անհայտ անձինք ԶԼՄ-ներին առաջարկել են 1 մլն եվրոյով գնել «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերի լուսանկարները:

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել տեղեկությունն այն մասին, որ անհայտ անձինք որոշ ԶԼՄ-ների առաջարկել են գնել «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերի լուսանկարները: Այս մասին հայտնում է RTL-ը:

Դատախազությունն արդեն ստուգումներ է անցկացնում: Սա առաջին դեպքը չէ, երբ չարագործները փորձում են բացահայտել Շումախերի և նրա ընտանիքի անձնական կյանքը: ԶԼՄ-ների ներկայացուցիչները տարբեր ձևերով փորձել են սողոսկել նրա հիվանդասենյակ, նույնիսկ կարողացել են գողանալ նրա բժշկական թերթիկը:

Շումախերի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո դեռ ոչ մի լուսանկար չի հրապարակվել. մրցարշավորդի անձնական կյանքի գաղտնիությունը խստորեն պահպանվում է: Մարզիկի առողջական վիճակի մասին տեղեկություններն էլ կցկտուր են և հակասական: Շաբաթ օրը Շումախերի մենեջեր Սաբինա Քեմը հերթական անգամ ընդգծել է, որ օդաչուի առողջական վիճակը հանրային քննարկման թեմա չէ:

Գերմանացի չեմպիոնը գանգուղեղային վնասվածք էր ստացել 2013-ի դեկտեմբերին, ֆրանսիական Մերիբելում դահուկասահքի ժամանակ: Մրցարշավորդը գանգուղեղային վնասվածք էր ստացել՝ ուղեղի երկու կիսագնդերի բազմաթիվ վնասվածքներով և արյան զեղումով: 2014-ի սեպտեմբերից նա վերականգնողական կուրսեր է անցնում Շվեյցարիայի իր առանձնատանը:

Նյութի ռուսերեն տարբերակը

23