Sputnik Գրուզիա, Ելենա Պետրոսյան.
Դեկտեմբերյան արևը շողում էր գարնանայինի նման, ճնղճուկները չինարների մերկ ճյուղերին նստած այնպես էին աղմկում, որ նստարանին նստած ծերուկը նրանց բարձր անվանեց «սեզոնիս գիջեբի»: Ես զբոսնում էի այգում՝ դանդաղեցնելով քայլերս, որպեսզի վայելեմ զբոսանքը:
Հանկարծ մեծ ջրափոսի վրա օղակներ առաջացան: Տարօրինակ, ուժգնացող գվվոցի տակ բարակ շիթերը երկինք բարձրացան և թափվեցին ներքև: Երկրաշարժ: Ես տուն նետվեցի:
Երեկոյան մեր բակը լի էր մարդկանցով: Կենտրոնում վեր էր խոյացել բաբելոնյան աշտարակ՝ գոյացած սննդամթերքից, ձմեռային հագուստից, կոշիկներից և տոպրակներից: Այդ ամենի բեռան տակ կքել էր հորս ավտոմեքենան և հենց վարորդը, որին չորս կողմից հարցախեղդ էին անում անհագստացած հարևանները:
— Ռաֆիկ, ահա փողը: Նայիր, տես, կբաժանես նրանց, ովքեր ավելի շատ ունեն դրա կարիքը: Միայն ասա, որ ադրբեջանցի ընկերն է ուղարկել:
— Կասեմ, Վովա ջան: Նույնիսկ եթե սկսեն ծեծել, կլռեմ:
— Պավլիկ, եթե շամփուր ես դնում, ապա բարի եղիր ինքդ տեղավորվել բեռնախցիկում: Ինչպե՞ս թե՝ ինչու: Գոճու փոխարեն: Այնտեղ որտեղի՞ց գտնեմ դա:
Մցխեթյան փողոցը ճանապարհ էր դնում իր ներկայացուցիչներին: Մի քանի ժամ անց երեք ավտոմեքենաներ, կքած բեռան ծանրության տակ, շարժվեցին դեպի Կիրովական: Նրանք խառնվեցին նմանատիպ ավտոմեքենաների հոսքին՝ բեռնված հացով, դեղորայքով, հագուստով. ԽՍՀՄ բոլոր անկյուններից օգնություն էր գալիս, բայց ամենասարսափելի առաջին ժամերին վերքերից, ցրտից և քաղցից մահացող մարդկանց համար փրկության խորհրդանիշ էին դարձել վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Հայրս վերադարձավ երկու օր հետո: Նա ավերված Կիրովականից դուրս էր բերել իր բարեկամուհուն երկու երեխաների՝ երեքամսական Զինայի և երկու տարեկան Միկոշկայի հետ: Հանձնելով մեզ նրանց՝ նա գնաց իր սենյակ: Հորաքույրերս, մայրս, քույրերս սկսեցին զբաղվել Լյուդմիլայով ու նրա երեխաներով: Ես գնացի հորս մոտ:
Նա կանգնել էր պատից կախված սրբապատկերի դիմաց ու աղոթում էր: Հայերենով: Դարերով հղկված հնչյունների խիստ ներդաշնակության մեջ այնպիսի հուսահատություն կար, որ ես սարսափեցի:
— Հայրի՜կ:
Նա շրջվեց, և ես տեսա, որ… արտասվում է: Ես կյանքում երկրորդ անգամ էի տեսնում հորս արցունքները: Առաջին անգամ տասը տարի առաջ էր, երբ մահացել էր տատիկս:
— Վախեցա՞ր, ինքդ ես մեղավոր, քանի անգամ եմ ձեզ ասել, որ երբ մարդը զբաղված է այս գործերով, ավելի լավ է չնայել նրան: Հայրդ հարաբերություններն էր պարզում Արարչի հետ: Ես նեղացել եմ նրանից, հասկանու՞մ ես: Իսկ վիրավորանքը չի կարելի ներսում պահել, թե չէ կկրծի հոգիդ: Դե, մի անհանգստացիր: Կարծում եմ՝ կհաշտվեմ Նրա հետ: Իսկ հիմա գնա թաշկինակի հետևից: Եվ եթե Լյուդոչկան 10 րոպեից չժպտա, ստիպված կլինենք իրար ծեծել…
Նրա մահից մեկ տարի անց իմ քույրը լույս աշխարհ բերեց իր երկար սպասված աղջկան, որին ամուսնու հետ սպասել էր 12 տարի:
Ամեն անգամ, երբ համբուրում եմ նրա մատիկները, որոնք այնքան նման են պապիկի մատներին, ասում եմ ինքս ինձ. «Ամեն ինչ լավ է, նրանք հաշտվել են»:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:



