Մոսուլ

Ամերիկացի զինվորականների սխալը Մոսուլում 90 մարդու կյանք է խլել

20
Մոսուլում, ԱՄՆ ՌՕՈՒ-ի սխալ հարվածի հետևանքով, շուրջ 90 մարդ է զոհվել, ևս 100-ը վիրավորվել են:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sptunik. Մոսուլում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով տուժել է նաև իրանական բանակի ռազմական տեխնիկան, իսկ զինվորականները ստիպված լքել են իրենց գտնվելու վայրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:

Գրոհայինները պատանդ են վերցրել մի քանի զինծառայողի:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրման գործողությունները սկսվել են հոկտեմբերի 17-ին: Դրանց մասնակցում են Իրաքի զինվորականները, քրդական ուժերը, աշխարհազորայիններն ու ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ՌՕՈՒ-ն:

 

20