00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պայքար գնդակի համար» կամ ինչպես էր ծնվում ֆուտբոլը

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցФутбол. Лига чемпионов. Матч ЦСКА - ПСВ
Футбол. Лига чемпионов. Матч ЦСКА - ПСВ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է ֆուտբոլի միջազգային օրը: Ֆուտբոլը ոչ միայն խաղ է, այլ նաև միլիոնավոր մարդկանց կենսակերպ:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sptunik. ՄԱԿ-ի որոշմամբ, Ֆուտբոլի համաշխարհային օրը նշվում է դեկտեմբերի 10-ին:

ՖԻՖԱ-ի հայտարարության համաձայն` 2001 թվականին մոտ 250 մլն մարդ ֆուտբոլ էր խաղում ամբողջ աշխարհում: Նրանցից ավելի քան 20 մլն-ը կանայք էին: Գոյություն ունի գրանցված մոտ 1,5 մլն թիմ և 300 000 պրոֆեսիոնալ ակումբ: Ֆուտբոլի շատ սիրահարներ ֆուտբոլ են խաղում բակերում, մարզադահլիճներում, լողափին: Սպորտի այս ձևը երկար տարիների պատմություն ունի:

Ֆուտբոլի պատմությունը

«Ոտքով գնդակ խաղալու մասին» հիշատակումը պատմաբանները գտել են մ.թ.ա. երկրորդ հազարամյակով թվագրված չինական աղբյուրներում: Խաղը կոչվում էր ՑուՉյու, ինչը նշանակում է «ոտքով հրել»: Անընդհատ ֆուտբոլ խաղալը չինացի զինվորներին թույլ էր տալիս լավ ֆիզիկական մարզավիճակ պահպանել:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

Թե երբ է առաջին անգամ հայտնվել այդ խաղը, հստակ ոչ ոք չգիտի: Ոմանք պնդում են, որ ֆուտբոլի նախատիպը եղել է 8-րդ դարում Անգլիայում բնակվող սաքսոնների վայրի խաղը: Մարտադաշտում, կռվից հետո, նրանք ոտքով այս ու այն կողմ էին շպրտում թշնամու սպանված զինվորների գլուխները:

Շուրջ երկուսուկես հազար տարի առաջ ֆուտբոլ խաղում էին նաև Հին Հունաստանում և Հռոմում: Հունաստանում այդ խաղը կոչվում էր «պայքար գնդակի համար», ինչից կարելի է ենթադրել, որ այն խաղում էին` ռազմական արվեստի տարբեր հնարքներ օգտագործելով:

Այս խաղի մասին շատ քիչ բան է հայտնի. գիտենք, որ կային դարպասներ և դարպասապահ, խաղը զինվորների ֆիզիկական պատրաստվածության մի մասն էր: Հայտնի է նաև, որ այն, որպես այդպիսին, գոյություն է ունեցել երեք հազար տարի առաջ: Ավելի վաղ ֆուտբոլային դարպասները երկու ձողերից էին կազմված: Գնդակը համարվում էր դարպասն ուղարկած, եթե այն ցանկացած բարձրության վրա անցնում էր դրանց միջով: 1866 թվականից ֆուտբոլում սկսեցին պարան օգտագործել, որպես դարպասը պահող հորիզոնական մարզաձող, և միայն 1891 թվականի մարտի 23-ին Հյուսիսային և Հարավային Անգլիայի թիմերի միջև խաղի ժամանակ դարպասների վրա ցանց քաշվեց: Իսկ ֆուտբոլային ցանցը ստեղծվել էր 1890 թվականին, լիվերուպուլցի ինժեներ Բրոդինի կողմից:

Мариам Сехпосян - Sputnik Արմենիա
Մարիամ Սեխպոսյան. ռուսաստանցի սերֆինգիստուհի` հայկական հոգով

1930 թվականի հուլիսի 13-ին կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը: Այն անցկացվեց Ուրուգվայում:

Ֆուտբոլը նվաճեց Եվրոպան, Ասիան, Աֆրիկան և նույնիսկ Հյուսիսային Ամերիկան, որտեղ եվրոպական ֆուտբոլի հանրաճանաչությունը բավական ցածր էր: ԱՄՆ-ում, Ավստրալիայում և նույնիսկ Չինաստանում ֆուտբոլի հանրաճանաչությունն օրեցօր աճում էր:

Վաղուց արդեն աշխարհն այս հարցում բաժանված է երկու խմբի` նրանք, ովքեր պաշտում են ֆուտբոլը, և նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչու են 22 առողջ տղամարդիկ վազում մեկ գնդակի հետևից: Իսկ ամերիկացիներն, օրինակ, երկար ժամանակ հրաժարվում էին ընդունել, որ խաղի հաշիվը կարող է 0-0 լինել: Ինչ իմաստ ունի այդ պարագայում նստել ու դիտել խաղը, եթե արդյունքում ոչ ոքի է լինելու: Գուցե ընդհանրապես դաշտ պետք չէր դուրս գալ, առավել ևս խաղին ներկա գտնվելու համար տոմս գնել:

Սակայն ֆուտբոլը միայն հաշիվ և արդյունք չէ: Այն կարծես լավ կինո լինի` սյուժեի անկանխատեսելի հանգուցալուծմամբ, դրամատիկ ավարտով և կոպիտ տեսարաններով: Ֆուտբոլը ոչ միայն ուժ և ֆիզիկական պատրաստվածություն է, այլև խրթին մարտավարություն, նուրբ հաշվարկ և սառնասրտություն` որոշումներ կայացնելու ժամանակ:

Բացի այդ, ֆուտբոլը միավորում է տարբեր մարդկանց: Տրիբունաներում կողք կողքի նստած կարելի է տեսնել բանկիրին և փողոց ավլող մարդուն, զինվորին և երկարամազ հիպպիին, շքեղ կնոջն` իր պատկառելի ուղեկցի հետ և ծեր տատիկին, որն իր թոռնիկի հետ է: Գուցե նրանք զբաղեցնեն տարբեր գնային կատեգորիայի տեղեր, բայց չէ՞ որ նրանք միևնույն նպատակն ունեն` հետևել հարյուրմետրանոց զմրուխտյա դաշտի տեսարժան գործողություններին:

ՄԱԿ-ի անդամ-պետություններն ավելի քիչ են, քան ֆուտբոլի միջազգային կազմակերպության` ՖԻՖԱ-ի մեջ մտնող երկրները: Գլխավոր սպորտային իրադարձությունների միջազգային օրացույցում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը գտնվում է ամառային օլիմպիական խաղերի հետ նույն մակարդակի վրա:

Մյուս կողմից, ֆուտբոլը ոչ միայն խաղ է, այլ լավ բիզնես` միլիոնավոր մարդկանց համար: Շատ երկրներում, որտեղ ֆուտբոլը №1 մարզաձևն է, ակումբները հսկա շահույթ են ունենում: Իհարկե, ֆուտբոլի մեջ ներդրում անող գործարարներն առաջին հերթին այս խաղի երկրպագուներն են և սիրած խաղը որպես գումար վաստակելու միջոց չեն ընկալում: Ֆուտբոլային բիզնեսն այլ բան է, ավելի շուտ դա հոբբի է հարուստների համար, քան գումար վաստակելու միջոց:

Կարելի է երկար խոսել ֆուտբոլի հանրաճանաչ ու սիրելի լինելու պատճառների մասին: Ամենակարևորը` այս մարզաձևի հասանելիությունն է: Ուղղակի հարկավոր է ֆուտբոլի գնդակ, մի քանի քար` դարպաս պատրաստելու համար ու ընկերներ: Ի տարբերություն հոկեյի` թանկարժեք հանդերձանքի, հատակի (այս դեպքում` սառույցի) և չմուշկների վրա սահելու հմտության կարիք չկա: Կարող ես քայլել, ուրեմն կարող ես նաև ֆուտբոլ խաղալ: Մնում է միայն մարզվել և տաղանդ ունենալ:

Հայկական ֆուտբոլ

XX դարի 90-ականների սկիզբը հայկական ֆուտբոլի պատմության մեջ առանձնահատուկ կհիշվի: 1992 թվականի հունվարի 17-ին հիմնադրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ): Նույն թվականին ՀՖՖ-ն դարձավ ՖԻՖԱ-ի անդամ, իսկ մեկ տարի անց միացավ ՈՒԵՖԱ-ին:

Генрих Мхитарян. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը կարող է ճանաչվել շաբաթվա լավագույն խաղացող

Ավելի վաղ ֆուտբոլի հայկական կազմակերպությունները պատկանում էին խորհրդային կենտրոնական իշխանություններին, ինչը, չէր խանգարում հանրապետությանը փայլել ազգային մակարդակում, հատկապես 70-ականներին: 1973 թվականին «Արարատ» թիմը դարձավ Խորհրդային միության չեմպիոն, 1975 թվականին նվաճեց ԽՍՀՄ գավաթը, իսկ 1971 և 1976 թվականներին ազգային առաջնությունում գրավեց երկրորդ տեղը: 1974-75թթ-ի. խաղաշրջանում երևանցիները մինչև քառորդ եզրափակիչ հասան` եվրոպական չեմպիոնների գավաթում, որտեղ 1:2 ընդհանուր հաշվով պարտվեցին Մյունխենի «Բավարիային»:

Լևոն Իշտոյանի, Հովհաննես Զանազանյանի, Արկադի Անդրեասյանի և Խորեն Հովհաննիսյանի անուններն ընդմիշտ կմնան հայկական ֆուտբոլի պատմության մեջ: 1972 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ, Մյունխենում Զանազանյանն ու Անդրեասյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին, իսկ Հովհաննիսյանն, ութ տարի անց, օգնեց ԽՍՀՄ հավաքականին երրորդ տեղը զբաղեցնել Մոսկվայի Օլիմպիադայում: Նա մասնակցեց նաև 1982 թվականին Իսպանիայում տեղի ունեցող Աշխարհի առաջնության եզրափակչին: Ավելի վաղ, 1966 թվականին, աշխարհի առաջնության ժամանակ հանդես եկավ հայ ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը:

1992 թվականին անցկացվեց ֆուտբոլի առաջին հայաստանյան առաջնությունը: Առաջնությանը, որն անցկացվում էր «գարուն-աշուն» համակարգով, ութ ակումբ մասնակցեց, որոնցից յուրաքանչյուրը չորսական խաղ ունեցավ մրցակցի հետ: ՀՖՖ-ն 1992 թվականից սկսեց անցկացնել Հայաստանի գավաթը, ինչպես նաև Հայաստանի սուպերգավաթը, ֆուտզալի երկրի չեմպիոնատ և տարբեր պատանեկան առաջնություններ ու մրցաշարեր:

Ժամանակակից հայկական ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանն արդեն վաղուց հայտնի է ամբողջ աշխարհում: Նա շարունակում է ուրախացնել երկրպագուներին` խաղալով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կազմում:

 

Լրահոս
0