Էդվարդ Նալբանդյան

Նալբանդյան. նախագահների հանդիպումը բացառված չէ

14
Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների մակարդակով հանդիպումը բացառված չէ: Այդ մասին Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն, որովհետեւ մեր հարեւան երկրից հնչում են հայտարարություններ հենց Համբուրգի հանդիպումից առաջ, առ այն, որ միջազգային իրավունքը ոչինչ է եւ ուժի կիրառումն է ամենակարեւորը, ասել է Հայաստանի ԱԳ նախարարը՝ դեկտեմբերի 9-ին Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում:

Նրա խոսքով, 21-րդ դարում երկրի ղեկավարության կողմից այդպիսի հայտարարություններ անելը վկայում է այն մասին, որ այդ մարդիկ իրականությունից լրիվ կտրվել են, հաղորդում է news.am-ը:

Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների առաջարկած մոտեցումներն ու Ադրբեջանի մոտեցումը չեն համընկնում եւ գնալով ավելի են հակասում միմյանց:

14