00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամանորյա անակնկալներ հայ հանդիսատեսին՝ Մոսկվայի շապիտո–կրկեսից

© Личный архив ЧарлиВыступление клоуна Чарли в Московском цирке "Шапито"
Выступление клоуна Чарли в Московском цирке Шапито - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկովյան շապիտո–կրկեսի հյուրախաղերը կտևեն դեկտեմբերի 23–ից հունվարի 15–ը։ Ծրագիրը նվիրված է հայկական կրկեսային կոլեկտիվի ստեղծման 60–ամյակին։ Ներկայացումները տեղի կունենան նախկին դելֆինարիումի տարածքում` Կոմիտասի անվան այգու մոտ։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի բնակիչները և հյուրերը կարող են կրկեսի ռուս և հայ դերասանների մասնակցությամբ հիանալի ամանորյա շոու դիտել, այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Երևանի կրեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանում մոսկովյան շապիտո-կրկեսի հյուրախաղերի նախագծի ղեկավար Սոս Պետրոսյանը։

Հայաստանի կրկեսային կյանքը հարստանում է հրավիրված թատերախմբերով, քանի որ տեղի կրկեսը չի գործում շինարակական աշխատանքների պատճառով։ Պետրոսյանը նշեց, որ երբ Հայաստանում գործել է պետական կրկես, տարբեր մոսկովյան կրկեսներից արտիստների ժամանումը կանոնավոր բնույթ է կրել։

© Sputnik / Asatur YesayantsՄամուլի ասուլիս կրկեսի մասնագետների հետ
Пресс-конференция: в ожидании цирковых Новогодних сюрпризов - Sputnik Արմենիա
Մամուլի ասուլիս կրկեսի մասնագետների հետ

«Հիմա մենք բազմաժանրային կրկես ունենք։ Ես գիտեմ, որ մեր երեխաները սիրում են կենդանիներ, ուստի ծրագրում նրանք շատ կլինեն։ Ելույթ կունենան օդային մարմնամարզիկներ, աճպարարներ, էքվիլիբրիստներ, ուրախ ծաղրածուներ… Մեր հյուրն է ծաղրածու Չառլին (Գագիկ Ավետիսյան)։ Նա թողել է իր բոլոր գործերը և որոշել մասնակցել մեր նախագծին»,- ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ միջոցառումները կսկսվեն դեկտեմբերի 23-ին։ Մեծահասակների և երեխաների համար ծրագիրը կտևի մինչև դեկտեմբերի 29-ը, որից հետո, հունվարի 3-15-ը տեղի կունենան տոնական ներկայացումներ` լի տոնական անակնկալներով։

«Կրկեսին կից գործում է Ենգիբարովի անվան դպրոց-ստուդիա։ Այստեղ ընթանում է ապագա կրկեսային գործիչների նախապատրաստումը։ Իսկ հայ կրկեսային դերասանները ճանապարհորդում են ողջ աշխարհում և պատրաստվում տարբեր երկրներում»,- ասաց Պետրոսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նա հավելեց նաև, որ վատ չէր կլինի, եթե վերսկսվեր պետության կողմից կրկեսի աջակցությունը։
Հայկական կրկեսի վերածնունդը

Մոսկովյան շապիտո-կրկեսի տնօրեն Վալերի Բերոևը վաղուց գիտի Սոս Պետրոսյանին, նրանք երկար տարիներ են գործակցում։

© Sputnik / Asatur Yesayants Մոսկովյան շապիտո–կրկեսի տնօրեն Վալերի Բերոև
Пресс-конференция: в ожидании цирковых Новогодних сюрпризов. Валерий Бероев - Sputnik Արմենիա
Մոսկովյան շապիտո–կրկեսի տնօրեն Վալերի Բերոև

«Ես վաղուց գիտեմ Սոս Պետրոսյանին։ 1990-ականներին Մոսկվայից Հայաստան եմ բերել ծրագրեր։ Իսկ հետո Հայաստանում կրկեսը փակվեց, հիմա նորն են կառուցում։ Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի։ Ես վաղուց չեմ եղել Հայաստանում։ Գալիք ծրագրում ելույթ կլինի օսեթական ջիգիթների հետ, կլինեն մարմնամարզիկներ, աճպարարներ։ Կենդանիների հետ ելույթների շարքում կլինեն ներկայացումներ արջերի և կապիկների հետ»,- ասաց Բերոևը։

Միաժամանակ, նա ցանկանում է Հայաստանում թողնել շապիտո-կրկեսն այնքան ժամանակ, քանի դեռ չի կառուցվել երևանյան կրկեսը։

Ծաղրածու Չառլին

Շապիտոյի շոու ծրագրին մասնակցում է նաև անվանի ծաղրածու Չառլին (Գագիկ Ավետիսյանը)՝ Գերմանիայից, որը մի ժամանակ ելույթ է ունեցել Օլեգ Պոպովի հետ։ Վերջին անգամ նա հանդես է եկել պատմական հայրենիքում 1995թ-ին։

© Sputnik / Asatur Yesayants Անվանի ծաղրածու Գագիկ Ավետիսյանը՝ Չառլի
Пресс-конференция: в ожидании цирковых Новогодних сюрпризов. Чарли (Гагик Аветисян)  - Sputnik Արմենիա
Անվանի ծաղրածու Գագիկ Ավետիսյանը՝ Չառլի

«Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում, որ կարողացել եմ ժամանակ գտնել` այստեղ ելույթ ունենալու և հայ հանդիսատեսին ուրախացնելու համար։ Կարծում եմ, որ ելույթների ժամանակ որքան էներգիա տալիս ես, այդքան էլ ստանում ես հանդիսատեսից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սոս Պետրոսյանին, որը հսկայական աշխատանք է կատարում Հայաստանում»,- ասաց Ավետիսյանը։

Նա ուրախ է, որ Ենգիբարովի անվան ստուդիայում երեխաներ են սովորում, որոնք հետագայում կարող են ինքնուրուն ընտրել իրենց ուղին։ Ավետիսյանը կարևոր է համարում ստուդիայում ուսուցումը, քանի որ դա հիանալի հարթակ է իսկական արտիստներ դաստիարակելու համար։ Ժամանակին Չառլին շատ բան է սովորել Սոս Պետրոսյանից։

Լրահոս
0