Թուրքիայի ոստիկանություն

ԶԼՄ. Ստամբուլում ավտոցիստեռն է պայթել, կան տուժածներ

11
(Թարմացված է 20:52 02.12.2016)
Որոշ տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել ավտոտնակում, վերանորոգման աշխատանքների ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Նավթամթերքով լեցուն ավտոցիստեռնի պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի Բյուկչեկմեջ շրջանի մոտակայքում, հայտնում է Sputnik Թուրքիան` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, երկուսը` վնասվածքներ են ստացել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու շտապօգնության բժիշկները։

 

11