Աստանա

Ղազախստանի առաջին նախագահը կարող է հավերժանալ մայրաքաղաքի անվան մեջ

25
Նուրսուլթան Նազարբաևի ներդրումը անկախ Ղազախստանի կառուցման մեջ խորհրդականներն առաջարկում են նշել մայրաքաղաքը վերանվանելով

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները քննարկել են մայրաքաղաքի նոր անվան մեջ երկրի նախագահի անունն ընդգրկելու հարցը։

Պատգամավորները կողմ են քվեարկել ՂՀ անկախության 25-ամյակի հռչակագրի ընդունմանը։ Հռչակագրի տեքստը հնչեցրել է մեջլիսի պատգամավոր Կուանիշ Սուլթանովը։ Դրանում, մասնավորապես, նշված էր երկրի գլխավոր քաղաքի վերանվանման մասին, գրում է Sputnik Ղազախստանը։

«Այդ հարցի վերաբերյալ մենք դեռ կխորհրդակցենք։ Կարելի է անվանել «Նուրսուլթան», կարելի է անվանել «Նազարբաև»։ Դա ժողովրդի առաջարկն է։ Այսօր մենք այն արտացոլել ենք մեր հռչակագրում, և պատգամավորներն աջակցել են դրան», — լրագրողներին ասաց Սուլթանովը։

Նրա կարծիքով` Աստանան և ղազախստանցիներն արժանի են, որ «այս քաղաքը կրի առաջին նախագահի անունը, այն ստեղծողի, այս քաղաքի հիմնադրի անունը»։

«Այդ գումարները (հավանական վերանվանման համար ծախսվելիք միջոցները — խմբ.) կծախսվեն լավ գործի համար, կնպաստեն ազգային գիտակցության, պետականության, պատմության ձևավորմանը», — ավելացրեց Սուլթանովը։

Մեջլիսի պատգամավոր Մաուլեն Աշիմբաևը առաջարկն անվանել է «ճիշտ» և «կարևոր»։

«Իսկ թե ինչպես դա տեղի կունենա, կարծում եմ, այդ մասին անհրաժեշտ է, իհարկե, խորհրդակցել հասարակության, մարդկանց հետ։ Թե դա ինչպես կլինի, հետագա քննարկումների առարկա է», — ավելացրել է նա։

Մեջլիսի պատգամավոր Զագիպ Բալիևի կարծիքով` Աստանան կարելի էր «Նազարբաև» վերանվանել։

25
Թուրքական ռազմական ուղղաթիռ

Հայտնի է` ինչի հետևանքով է կործանվել թուրքական ռազմական ուղղաթիռը

18
(Թարմացված է 11:20 05.03.2021)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Cougar տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:

18
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

64
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

64
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ
Արխիվային լուսանկար

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

0
(Թարմացված է 11:42 05.03.2021)
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:

«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել

0
թեգերը:
Հայաստան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
Ըստ թեմայի
«Ռուսական երկաթուղիներից» հաստատել են` ՀԿԵ–ի շուրջ բոլոր տարաձայնությունները վերացվել են
«Փրկիր կյանքը». ՀԿԵ-ն վարորդներին հիշեցրել է անվտանգության կանոնների կարևորության մասին
«Ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են»․ Կոպիրկինը` ՀԿԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին