Սոֆիայում Սովետական բանակին նվիրված հուշարձան

Բուլղար եղբայրների քաղաքական գլուխկոնծին

42
(Թարմացված է 09:39 15.11.2016)
Բուլղարիան իր երկրի նորագույն պատմության մեջ առաջին անգամ այնպիսի քաղաքական գլուխկոնծի արեց, որին 90-ականներից ի վեր ոչ ոք չէր սպասում նրանից: Ամենահնարամիտ փորձագետներն ու վերլուծաբաններն էլ չէին կարող պատկերացնել, թե ինչ կլինի այդ երկրում, եթե չլիներ փոքր, բայց կարևոր մի մանրուք` օվկիանոսից այն կողմ տեղի ունեցած նախագահական ընտրությունները։

Եվրոպան ընդհանրապես կարող էր ավելի բուռն արձագանքել ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու փաստին։ Բուռն չի նշանակում, որ պիտի բողոքի շարժում կազմակերպեր կամ մայդան սարքեր (թեև Գերմանիայում առանց դրա չանցավ), այլ մի շարք պետություններ փոխեին իրենց քաղաքական ուղղվածությունը։ Այն պետությունները, որոնք, այսպես ասած, ԵՄ-ի «համարյա» անդամ են։

Խոսքը նույն Բուլղարիայի մասին է, որը, կարծես թե, ԵՄ-ի անդամ է, սակայն այնտեղ շրջանառության մեջ է դրված ոչ թե եվրոն, այլ՝ բուլղարական լևը։ Եվ Շենգեն գոտում էլ ընդգրկված չէ, այնպես որ բուլղարները դեսպանատներում լուրջ հերթեր են կանգնում և գումարներ ծախսում (եթե չեմ սխալվում` 60 եվրո), ասենք, Ֆրանսիա մեկնելու համար… Այնպես որ նա այդքան էլ ԵՄ անդամ չէ։ Այսպես ասենք՝ ոչ լիիրավ անդամ։

Սակայն պետք է չթերագնահատել նաև օվկիանոսից այն կողմ գտնվող գործընկերների աշխատանքը. նրանք Բուլղարիային այնպիսի ֆինանսա-տնտեսական ծուղակում էին պահում, որ պաշտոնական Սոֆիան այդ «խնամակալությունից» դուրս վաղուց արդեն ոչ շնչել էր հանդգնում, ոչ էլ՝ արտաշնչել։

Բավական է հիշել, թե ինչպես երկիրն արտաքին բարեկամների ճնշման տակ հրաժարվեց տարեկան ակնհայտ 500 մլն եվրոյից։ Խոսքը Բուլղարիայով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման մասին է։ Հիշու՞մ եք, թե ինչպես Բուլղարիան ռուսական գործընկերներին ասաց, որ խզում է Հարավային հոսքի մասին պայմանագիրը (գազատար, որի շինարարությունը Սև ծովի հատակում արդեն ավարտված էր)։

Հասկանալի է, որ ՌԴ-ի հետ ունեցած 1-2 տարվա քաղաքական պայքարում ամերիկացիներն իրենց խաղն ավարտել են… Այն ժամանակ Մոսկվան չկարողացավ Կիևի վրա ուժ գործադրել ուկրաինական գազատարի փականը վերջնականապես պտտելու սպառնալիքով։ Սակայն մեծ հաշվով Հարավային հոսքի վերաբերյալ պայմանավորվածությունն ամեն դեպքում ձեռք բերվեց։ Պարզապես արդեն այդ «տարանցիկ» գումարները կտնօրինի ոչ թե Սոֆիան, այլ՝ պաշտոնական Անկարան, որն ավելի համարձակ դրսևորեց իրեն Արևմուտքի հետ խաղում։ Եվ արդյունքում կարողացավ պաշտպանել իր ֆինանսական շահերը։

Իսկ Բուլղարիան իր լուրջ հնարավորությունը բաց թողեց։ Եվ դա այն դեպքում, որ երկրի տնտեսական վիճակը բավական ծանր է։ Նույնիսկ գյուղատնտեսությունը սնանկացման վտանգի տակ էր, քանի որ Սոֆիան մեծ քաղաքականության մեջ շարունակում էր տնտեսական պատժամիջոցներ կիրառել, ինչն ուղղորդում էր օվկիանոսից այն կողմ գտնվող գործընկերը։

Ամեն դեպքում, երբ հանկարծ և անկանխատեսելի կերպով փոխվեց ամերիկյան նախագահը, որի արտաքին քաղաքականության վեկտորները այնպիսին չէին, ինչպիսին Օբամայի վարչակազմում, Սոֆիան, ինչպես հայտնի հեքիաթում էր ասվում, կոտրած տաշտակի առաջ հայտնվեց։ Եվ ահա միայն այդ ժամանակ բուլղար եղբայրները, կարծես թե, ուշքի եկան։ Բարեբախտաբար վրա հասավ նաև սեփական նախագահի ընտրության ժամանակը…

Հավանաբար հենց սրանով էր պայմանավորված այն, որ Բուլղարիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ավելի շատ մարդ մասնակցեց, քան առաջինին, որը, հիշեցնեմ, անցկացվում էր ամերիկյան ընտրություններից առաջ, երբ բոլորին թվում էր, թե Սպիտակ տան հաջորդ «տանտերը» հենց կին է լինելու (և՛ եվրոպական քարոզչությունը, և՛ ԶԼՄ-ներն ամեն կերպ ամրապնդում էին այդ վստահությունը)։

Ավելին` եթե Բուլղարիայում առաջին փուլին մասնակցեցին ավելի շատ ավագ սերնդի ներկայացուցիչները, ապա երեկվա երկրորդ փուլի արդյունքներով, ինչպես պնդում է տեղի մամուլը, գերակշռում էին երիտասարդներն ու միջին սերնդի ներկայացուցիչները (մոտ 35-45 տարեկան)։ Նրանք, ովքեր սովոր էին ավելի քան 25 տարի շարունակ շրջվել ու նայել օվկիանոսից այն կողմ գտնվող ուսուցչին, իրենց ձայները տվեցին ավիացիայի գեներալ Ռումեն Ռադևին, որն, ասում են, լինելով Բուլղարիայի ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, լքել էր պաշտոնը` չընդունելով երկրի նախագահ Պլևնելիևի քաղաքականությունը, իսկ այդ քաղաքականությունն ուղղված էր հակառուսական պատժամիջոցների խստացմանն ու ընդհանրապես այդ երկրների միջև փոխհարաբերությունների վատացմանը։

Այժմ նորընտիր նախագահն այսպես է արտահայտվում. «… Բուլղարիան պետք է իր շահերը պաշտպանի։ Մենք շատ բան կորցրինք՝ Ռուսաստանին այս կամ այն կերպ թշնամի հայտարարելով։ Բուլղարիան թշնամիներ չպետք է փնտրի, այժմ թշնամիներ ձեռք բերելու ժամանակը չէ։ Մենք պետք է գործընկերներ փնտրենք, հատկապես տնտեսական և առևտրի ոլորտներում։ Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը խոշոր շուկա է, և մեր բիզնեսում լավ խթան կառաջանար, եթե այդ հարաբերությունները զարգանային»։

Փաստորեն, երիտասարդությունն ու ավագ սերունդն առաջին հերթին քվեարկեց հենց Ռուսաստանի հետ անկախ հարաբերությունների համար։

… Իհարկե, ցավալի է, որ վերջին տարիներին Արևմուտքի ճնշման տակ Բուլղարիան այնպիսի քաղաքական ուղի էր բռնել, որի համաձայն՝ թիվ մեկ թշնամի էր հայտարարվել Ռուսաստանը։ Երկիր, որը պատմության ամբողջ ընթացքում բազմիցս փրկել է իր բուլղար եղբայրներին օտար` թուրքական, ֆաշիստա-գերմանական լծից, պետականություն տվել, հանկարծ գլխավոր թշնամին դարձավ։ Դե հասկանալի է, որ նորից արևմտյան գաղափարախոսները լուրջ աշխատանք էին կատարել։

Բանը հասավ նրան, որ 1887 թվականին ռուսական զորքերի կողմից Բուլղարիայի ազատագրումը թուրքերից համարյա թե դարձավ ռուսական բռնակցում։ Հիտլերյան բռնակալներից երկրի ազատագրումը հայտարարվեց Խորհրդային բանակի ներխուժում ինքնիշխան պետության տարածք։ Սակայն պատմությունը «եթե»-ներ չի սիրում։ Եվ դա պետք է հիշեին բուլղարացի այն քաղաքագետները, որոնք տարիներ շարունակ փորձում էին սիրաշահել Արևմուտքին և ռուսատյացություն էին քարոզում երկրում։

Լավ կլիներ՝ բուլղար եղբայրները հաճախ լինեին Պլովդիվում, նայեին ռուս զինվոր Ալյոշայի արձանին, որն իր արյունը ցողեց այդ երկրում, ու նաև լսեին այս երգը…

42
«Սպուտնիկ Լայթ»

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության երկրորդ փուլն ավարտվել է

5
(Թարմացված է 14:53 05.03.2021)
Տեղեկացվում է, որ երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի -  Sputnik. Ռուսաստանում ավարտվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Հիմա տվյալներն ուղղվել են փորձագիտական գնահատական ստանալու», - ասել է նա լրագրողներին։

Երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին: Այս ուսումնասիրությունը կկատարվի երկու խմբերի համար։ Կօգտագործվի նաև պլացեբո։ Ուսումնասիրությունը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 28-ը:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մտնում է «Սպուտնիկ» շարքի մեջ, այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ «լայթ տարբերակը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, որտեղ կան ուժեղ համաճարակային օջախներ, իսկ Ռուսաստանում առաջատար կմնա «Սպուտնիկ V»-ն:

Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև

Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ այդ երկրներում «Սպուտնիկ Լայթի» օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդացության մակարդակն ու ծանրաբեռնվածությունը տեղական առողջապահության համար: Նա ավելացրել է, որ պատվաստումից հետո իմունիտետը կպահպանվի, ամենայն հավանականությամբ, մոտ երեք-չորս ամիս, իսկ պատվաստման արդյունավետությունը կկազմի մոտ 85%:

Սխեման ներառում է միայն մեկ ներարկում («Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը) ու կարճ ժամանակահատվածում հակամարմինների արտադրություն։ Ընդ որում, նույնիսկ եթե պատվաստվածը վարակվի կորոնավիրուսով, նրան հիվանդության ծանր ընթացք չի սպառնում, քանի որ վիրուսի հարուցիչը թոքեր չի իջնի: Պաշտպանությունը երկարացնելու համար երեք ամիս անց կարելի է ներարկել երկրորդ մասը:

5
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, պատվաստանյութ, պատվաստումներ, Սպուտնիկ V
Ըստ թեմայի
Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը
Թույլ կտա՞ն Եվրոպա մեկնել «քաղաքականապես սխալ պատվաստանյութով»
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու
Թուրքական, ադրբեջանական ուղղաթիռներ. արխիվային լուսանկար

Ուղղաթիռի կործանումից մահացած թուրք գեներալը օգնել է Ադրբեջանին Արցախի պատերազմի ժամանակ

125
(Թարմացված է 13:43 05.03.2021)
Թուրք գեներալ Օսման Էրբաշը նաև կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։ Ermenihaberi.am-ը գրում է, որ թուրքական մամուլն այսօր հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկապես շեշտվում է, որ նա թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 4–ին Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող մահացել է, իսկ 2-ը՝ վիրավորվել:

Ո՞վ է Օսման Էրբաշը

Թուրք գեներալ Օսման Էրբաշը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը: 

Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ: 

Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈւ ակադեմիան:

2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ`աջակցելով Թուրքիայի իշխանություններին: 

Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:

125
թեգերը:
«Բայրաքթար» ԱԹՍ, Զոհ, Մահ, Արցախյան պատերազմ, գեներալ, Թուրքիա