«Բելավիա» ընկերության ինքնաթիռ

«Բելավիայի» օդաչուի և կարգավարի բանակցությունների վերծանված տեքստը

11
(Թարմացված է 16:34 01.11.2016)
Հայ ուղևորի պատճառով օդանավակայան վերադարձած «Բելավիայի» օդաչուի և կարգավարի բանակցությունների վերծանված տեքստը հրապարակվել է։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. «Բելառուսն այսօր» պորտալը հրապարակել է ուկրաինացի կարգավարի և «Բելավիա» ավիաընկերության օդանավի օդաչուի բանակցությունների վերծանումը:

Երբ հոկտեմբերի 21-ին օդանավը Կիևի «Ժուլյանա» օդանավակայանից օդ է բարձրացել, կարգավարն անձնակազմի հրամանատարին հայտնել է, որ օդանավը պետք է վերադառնա:

«Չկատարելու դեպքում օդ կբարձրանա մարտական ավիացիան` օդանավը որսալու համար»,- ասել է նա:

Օդաչուն հետաքրքրվել է, թե ինչ է պատահել: Կարգավարը պատասխանել է. «Վերադառնալուն պես ամեն ինչ կիմանաք»:

«Այնուհետև վերծանման մեջ ներկայացված է օդաչուի խցիկում անձնակազմի զրույցը. օդաչուները, մեղմ ասած, մտահոգված էին և հիասթափված՝ ենթադրություններ անելով արտակարգ պատահարի պատճառների մասին՝ վտանգավոր ուղեբեռից մինչև զինվորականների միջև ծագած վերճ»,- հայտնում է կայքը:

Կիև-Մինսկ չվերթն իրականացնող «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը հոկտեմբերի 21-ին ստիպված է եղել վերադառնալ Կիևի օդանավակայան, քանի որ ուկրաինական իշխանությունները սպառնացել են կործանիչներ բարձրացնել ինքնաթիռում գտնվող «հակամայդանցի» Արմեն Մարտիրոսյանի պատճառով: Վայրէջքից հետո Ուկրաինայի իրավապահ մարմինները չվերթից հանել են Հայաստանի քաղաքացուն: Բելառուսի ԱԳՆ-ն արդեն բողոքի նոտա է հղել Ուկրաինային՝ Կիևում բելառուսական ինքնաթիռի հարկադրված վայրէջքի համար:

11