Անհրաժեշտ կնիքը դրվեց անձնագրում, բոլոր փաստաթղթերը լրացվեցին, վիզայի գումարը վճարվեց, ու մենք ուղղվեցինք դեպի մեզ սպասող հարմարավետ ավտոբուս։
Օդանավակայանից մինչև հյուրանոց մեզ ուղեկցեց տուրօպերատոր Մահմուդը։
«Առաջին կանոնը` մի՛ վստահեք տեղացիներին, երկրորդը` տուրփաթեթներ մի՛ գնեք փողոցից, երրորդ` անպայման թեյավճար թողեք, որովհետև հյուրանոցի աշխատակիցները հիմնականում այդ փողով են ապրում», — շտապեց մեզ զգուշացնել Մահմուդը։
Մահմուդը շարունակում էր խոսել, իսկ ես արդեն չէի լսում նրան. ավտոբուսի պատուհանից զարմանքով նայում էի անթերի ասֆալտապատված փողոցին, որի վրայով սլանում էր մեր ավտոբուսը։
Հյուրանոցում ասեղ գցելու տեղ չկար: Մեր դիմացով անդադար այսուայն կողմ էին գնում բուրկինի (լողազգեստ) հագած կանայք, որոնց լողազգետ կոչվածը ոչնչով չէր տարբերվում նրանց սովորական հագուստից։
Հյուրանոցի համարը մաքուր էր ու կոկիկ, կահույքն էր մի փոքր հին, բայց դա առանձնապես կարևոր էլ չէր։ Ուշադրությունս սևեռվեց առաստաղին պատկերված քառակուսու վրա, որը ցույց էր տալիս Մեքքայի ուղղությունը։ Հետո հայացքս սահեց ներքև ու տեսա պատով սողացող եգիպտական մողեսին։ Մեկ ժամ շարունակ պայքարեցի նրան սենյակից վռնդելու համար, բայց ապարդյուն: Զանգահարեցի հյուրանոցի աշխատակազմ ու խնդրեցի օգնել ինձ մողեսի դեմ մղած ճակատամարտում:
Տասը րոպե անց դուռը թակեց մուգ մաշկով 16-ամյա մի պատանի, որը միայն արաբերեն էր հասկանում, իսկ ձեռքում տափակ և կպչուն փայտ կար։ Ավելի ուշ պարզվեց, որ դա տեղի բնակիչների սարքած հատուկ զենքն է մողես բռնելու համար։
Տղայի անկանոն շարժումներից հետո մեր սողացող «հյուրը» հայտնվեց մահճակալի տակ։ Պատանին որոշեց չհանձնվել ու «պատերազմի դաշտ» հանեց պահուստային զենքը` դիխլոֆոսը։
Մողեսը ո՛չ սատկելու, ո՛չ էլ հեռանալու նպատակ չուներ։ Կրկին զանգահարեցի ադմինիստրացիա, բացատրելով իրավիճակը, խնդրեցի փոխել սենյակը, քանի որ դիխլոֆոսի հոտով և շուռ տված մահճակալով սենյակում անհնար էր մնալ։ Մեկ ժամ հետո մենք արդեն մեկ այլ, ավելի հարմարավետ համարում էինք։
Եգիպտոսը երկու տարբեր զգացողություն է առաջացնում` անվստահություն բոլոր տեղացիների նկատմամբ և անհանգստության զգացում։ Յուրաքանչյուր Ահմեդի, Մահմուդի կամ Ալիի հետ խոսելիս անդադար լսում ես, թե ինչքան վատն է նրա հարևանը։ Բոլորը փորձում են համակրանքդ գրավել իրենց երկարաճառ «դասախոսությամբ» այն մասին, թե ինչու չի կարելի վստահել մյուսներին, ու արդյունքում ստացվում է, որ հանգստի մեկնած զբոսաշրջիկը սկսում է միայն աչալրջության մասին մտածել:
Ռուսախոս Ահմեդը որոշել էր Եգիպտոսի տեսարժան վայրերի տուրփաթեթ վաճառել մեզ: Չգիտեր, որ մենք արդեն անցել ենք «ոչ մեկին չվստահելու» դասը:
«Փաթեթը մեզնից գնելու դեպքում դուք պաշտպանված կլինեք, քանի որ ձեզ կուղեկցեն ոստիկանները։ Այսօր շատ վտանգավոր է տուրփաթեթ գնել փողոցներում այլ տուրօպերատորներից. բոլորը խաբեբաներ են», — ասաց Ահմեդը։
Ամեն տեսակ փաթեթների մասին մոռացած՝ ես միայն մի բան էի մտածում՝ ինչպես կարելի է սեփական ազգի բոլոր ներկայացուցիչներին այդպես անխնայաբար սևացնել օտարերկրացու առաջ։
Ահմեդին հրաժեշտ տվեցինք և շարժվեցինք դեպի շուկա, հենց այնտեղ էլ գտանք մի զբոսաշրջային գործակալություն, որի տիրոջ անունը Միխայիլ էր:
Անունը ռուսական էր, ինքը՝ զտարյուն եգիպտացի: 40-45 տարեկան տղամարդը, մեզ նկատելով, իսկույն ներկայացավ. «Ես Միխայիլն եմ, քրիստոնյա։ Բարի գալուստ»։ Հետո խաչակնքվեց և առաջարկեց նստել։
Որոշել էինք Լուքսոր գնալ: Միխայիլի առաջարկած ուղևորությունը երեք անգամ էժան էր Ահմեդի առաջարկից: Գինը էժան էր, «բովանդակությունը»՝ նույնը:
Լուքսոր տանող ճանապարհը լի էր հակասություններով՝ անթերի ճանապարհ և երկու կողմում կուտակված աղբակույտերով հետնախորշեր՝ տեղի բնակիչներով, ոստիկաններով ու զինվորականներով։
Հյուրանոցից մինչև Լուքսոր 250 կմ էր, մոտավորապես չորս ժամվա ճանապարհ։ Օդորակիչով ավտոբուսից հետո մեզ սպասում էր անտանելի շոգը: Ասել էին, որ ստվերում +47 աստիճան է լինելու, այսինքն՝ մենք «այրվելու» էինք արևի տակ:
Պատսպարվեցինք Կառնակի տաճարի սյուների տակ ու սկսեցինք հիանալ մեր տեսածով: Տեղացիները բացարձակ անտարբերությամբ լսում էին մեր հիացական ճիչերը. Գրեթե երեքուկես հազար տարվա պատմություն ունեցող պատմական կառույցների արժեքը նրանց համար դոլարների քանակով էր գնահատվում։
«Այսօր 92 մլն բնակչությունից քչերը գիտեն հին եգիպտական քաղաքակրթության մասին։ Իմացողներն էլ սովորել են Ալեքսանդրիայում, պատմական ֆակուլտետում», — ասաց մեր զբոսավարը։
Նույնն ասացին պապիրուսի արվեստանոցի աշխատակիցները։ Նշեցին, որ այսօր Եգիպտոսում գրեթե անհնար է իսկական պապիրուսներ գտնել։
Եգիպտոսի մասին ունեցած վարդագույն պատկերացումներս վերջնականապես հօդս ցնդեցին մեր հաջորդ հանգրվանում, որտեղ տարբեր քարերից պատրաստված հուշանվերներ էին արտադրում: Քիթ քթի շարված էին թանկարժեք քարերից պատրաստված իրերն ու էժանագին հուշանվերները, որոնց արտաքին տարբերությունը զրոյական էր, գնային տարբերությունը՝ անչափ զգալի:
Այս երկրում թերևս միակ բանը, որին մարդու ձեռքը դեռ չի հասել, Նեղոս գետն է՝ մաքուր, փիրուզագույն, հանգիստ, թեթև ծփանքով։
Հյուրանոցի հիմնական հյուրերն արաբներ էին: Եկել էին ընտանիքներով, որոնցից յուրաքանչյուրում առնվազն երեք երեխա կար: Երեկոյան ժամերին հավաքվում էին հյուրանոցի նախասրահում, երեխաները խաղում էին մինչ ուշ գիշեր, մեծերը՝ զրուցում իրար հետ կամ սկայպով շփվում հարազատների հետ։
Մեր եգիպտական օրերը մոտենում էին ավարտին։ Կարմիր ծովի միակ թերությունն այն էր, որ լողափը փակվում էր 18։00-ին, քանի որ ջուրն այդ ժամանակ սառն էր լինում ու մեծանում էր շնաձկների սպառնալիքը։ 168 ժամ հետո մենք տուն վերադարձանք։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։
Շատ ավելի բարդ է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ԱՄՆ-ն և Եվրոպան և թե ինչ նպատակներ են նրանք հետապնդում։ Ներկայացնում ենք ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկսնիսի մտորումները։
Իսկ նրանց գոծողությունների օրինաչափությունն ու համաձայնեցվածությունը, չնայած տեղի ունեցածի բոլոր պարադոքսներին և տեղ-տեղ՝ անգամ աբսուրդային լինելուն, կասկած չեն թողնում, որ այդ ամենի հիմքում միանգամայն տրամաբանական նկատառումներ են։
Նախևառաջ պետք է նշել, որ արդեն բավականին վաղուց՝ 2010-ականների կեսերից, եվրոպացիներն ու ամերիկացիները այսչափ համերաշխություն և ոգևորութուն չէին ցուցաբերել Ռուսաստանի դեմ համատեղ գործողությունների հարցում։
Պատժամիջոցները Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում հայտարարվեցին ոչ միայն միևնույն օրը, այլև գրեթե միևնույն պահին, այսինքն դա, անկասկած, «ռեժիսորական ղեկավարությամբ» արված քայլ էր։
Եվ հետո, նախապատրաստվող միջոցառումների «հրանոթային պատրաստությունը» նույնպես կայացավ դրամատուրգիայի բոլոր կանոններով․ շաբաթներ շարունակ աճեցնում էին անորոշության մակարդակը և եզրափակիչում ինչ-որ ցնցող բան էին խոստանում։
Իսկ փաստացի ամեն ինչ հերթական անգամ ավարտվեց սովորական դարձած «մի ռուբլու թափ առնել, մի կոպեկի խփել»-ով։ «Պատժվեցին» հիմնականում Ռուսաստանի ուժային գերատեսչությունների ղեկավարները, որոնց համար Արևմուտքի երկրներ մուտք գործելու արգելքը և այնտեղի նրանց տեսական ակտիվների սառեցումը լրիվ միևնույնն է։
Նմանատիպ իրավիճակ է նաև գիտական կազմակերպություններում, որոնց մեղադրում են «կենսաբանական և քիմիական զենքի արտադրության» համար։ Եվ արդեն իսկական անեկդոտ կարելի է համարել ԱՄՆ-ի որոշումը՝ դադարեցնել օգնություն հատկացնել Ռուսաստանին․ այնպիսի զգացողություն է, որ ամերիկյան գործընկերներն իրոք շարունակում են ապրել 1999թ․-ում։
Ընդ որում՝ Ալեքսեյ Նավալնին ինքը դեռ մի քանի ամիս առաջ ուղիղ տեքստով հայտարարել էր, որ անիմաստ են պատժամիջոցները «ինչ-որ գնդապետների կամ գեներալների դեմ, որոնք աշխարհում առանձնապես շատ չեն ճամփորդում և այնքան էլ շատ ունեցվածք կամ բանկային հաշիվներ չունեն Եվրոպայում»։
ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից
Նա այն ժամանակ Եվրոպական միությանը կոչ արեց «թիրախավորել ռուսաստանցի օլիգարխների փողերը»։
Պետք է խոստովանել, որ խոշոր գործարարներին հասցվածն իսկապես շատ ավելի զգայուն կլիներ թե՛ անձամբ նրանց, թե՛ ազգային տնտեսության համար։
Համատեղ ռազմավարական նախագծերի, ինչպիսին է, օրինակ, «Հյուսիսային հոսք 2»-ը,փակման մասին առավել ևս խոսելու կարիք չկա։
Սակայն Արևմուտքը, չնայած ռուսատյաց հռետորաբանության ամբողջ ուժգնությանը, կրկին գերադասեց «յոլա գնալ» արտաքնապես ազդեցիկ և հանդուգն առճակատման տեսք ունեցող, բայց, ըստ էության, միանգամայն անօգուտ քայլերով։
Ոչ պակաս տարօրինակ է ամերիկացիների և եվրոպացիների դիրքորոշումը ռուս ընդդիմադրի նկատմամբ, որին նրանք այդպիսի ջերմեռանդությամբ պաշտպանում են։
Մի կողմից՝ Արևմուտքը Նավալնուն շնորհել է Կրեմլի գլխավոր թշնամու և միաժամանակ գլխավոր զոհի կարգավիճակը՝ նրան զանազան պատիվներ մատուցելով։
ԵՄ-ն անգամ պատժամիջոցների նոր, գլոբալ ռեժիմ է ստեղծել՝ մարդու իրավունքների խախտման համար, և սահմանափակումների հայտարարումը դրա առաջին կիրառումն էր դարձել պատմության մեջ։
Իսկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը զարմանահրաշ որոշում է կայացրել, պահանջելով ազատել բլոգերին՝ որպես ապահովման միջոց։
Մյուս կողմից, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան բլոգերի անձի վերաբերյալ պատրանքներ չունեն։ Նույն ՄԻԵԴ-ը քաղաքական ենթատեքստ չի տեսել «Իվ Ռոշեի» գործում, որի պատճառով Նավալնին հայտնվել է Վլադիմիրի մարզի գաղութում։
Իսկ Amnesty International-ին չօգնեց նրանց ողջ ականավոր բարոյական ճկունությունն ու քաղաքական կոնյունկտուրիզմը։ Կազմակերպությունը հրաժարվել է ընդդիմադիրին համարել «խղճի բանտարկյալ», և դա կարելի է հասկանալ. Ժամանակին նա իր ռասիզմի և այլատյացության մեջ չափազանց հեքիաթային մեկնաբանություններ է տվել։
Ի դեպ, ի սկզբանե Եվրամիությունը նույնիսկ մտածում էր պատժամիջոցների իր նոր ռեժիմը կոչել Ալեքսեյ Նավալնիի անունով։ Բայց ըստ ամենայնի՝ այնտեղ էլ ինչ-որ մեկը ժամանակին հասկացել է, որ դա պետք չէ անել՝ հաշվի առնելով «հերոսի» բեքգրաունդը, և այդ գաղափարից հրաժարվել են։
Արդյունքում Արևմուտքի, հատկապես Եվրոպայի պահվածքը նման է մի կողմից մյուսը նետվելուն՝ Մոսկվայի հետ հակամարտության համար ձեռքի տակ ընկած ու ոչ այնքան հարմար առիթների օգտագործմամբ ու, ընդհանուր առմամբ, արտաքուստ անհետևողական գործողությունների խառնուրդով։
Ինչպես է ՆԱՏՕ-ն վերակազմակերպվում Բայդենի օրոք
Ռուսաստանի հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հենց հիմա հերթական վերափոխման են ենթարկվում։
Անցած տասնամյակի կեսերին տեղի ունեցած բուռն իրադարձություններն Արևմուտքի համար փորձ էին վերջնականապես ճզմել Ռուսաստանը, ստիպել լիակատար տնտեսական և աշխարհաքաղաքական կապիտուլյացիայի դիմել։ Ընդ որում, նա ոչ մի կասկած չուներ, որ իր նախաձեռնության հաջողությամբ է պսակվելու։
Ավելին, այնտեղ համոզված էին, որ դրան կարելի է հասնել «քիչ արյունով»՝ ոչ այնքան ցավոտ միջոցներով, քանի որ, օրինակ, Մոսկվայի անջատումը SWIFT-ից խիստ տհաճ կլիներ արևմտյան բիզնեսի համար։
Իսկ Ռուսաստանը հերթական անգամ անակնկալ մատուցեց՝ դիմակայելով հավաքական ճնշմանը, և մի քանի տարի իրավիճակն անկայուն հավասարակշռության մեջ մնաց։
Անվանապես դիմակայությունը պահպանվում էր, բայց պատժամիջոցները վերածվեցին խեղաթյուրման և դատարկ ձևականության։ Իսկ բովանդակային առումով կողմերի, հատկապես Եվրոպայի հետ, համագործակցությունը սկսել է արագորեն վերականգնվել։
Բայց վերջին մի քանի տարիների, հատկապես՝ անցյալ տարվա իրադարձությունները ստիպեցին Արևմուտքին վերջապես սթափ նայել Ռուսաստանին և վերաիմաստավորել նրա մասին իր պատկերացումները։
Նա հասկացավ, որ գործ ունի ոչ թե պատահական շեղման հետ՝ մարող «չարի կայսրության» պատահական հաջողության տեսքով, այլ արագ ուժ հավաքող մեծ տերության հետ, որն ունի հսկայական ներուժ, լուրջ հավակնություններ և թաքնված բազմաթիվ հաղթաթղթեր (ընդհուպ մինչև արդյունավետ պատվաստանյութ արագ ստեղծելու ունակություն)։
Իսկ եթե ինչ-որ բանով Եվրոպային կարելի է հաստատ վախեցնել, ապա դա իրականում հզոր Ռուսաստանով։ Ըստ ամենայնի, այնտեղ իսկապես լավ վախեցան՝ ամենուր տեսնելով Մոսկվայի հարձակումների նշանները բազմաթիվ ՝ տնտեսական, քաղաքական, գաղափարախոսական, մեդիա ուղղություններով։
Բայց ահա սեփական ուժերի հանդեպ վստահությունը հարևաններին ակնհայտորեն պակասում է, ինչի արդյունքում հենց հիմա նրանք արագ իջեցնում են նոր երկաթե վարագույրը և խորացնում հարաբերությունների խզումը՝ որպես ինքնապաշտպանության միջոց։
Փաստացի, Արևմուտքը փորձում է վերստեղծել սառը պատերազմի կոնֆիգուրացիան, երբ հակամարտող կողմերի միջև եղել են փոխշահավետ ռազմավարական համագործակցության որոշակի ալիքներ, բայց մնացած ամեն ինչ ամբողջությամբ փակվել է։
Ճիշտ է, այն ժամանակ արտասահմանից «կործանարար ազդեցությունը» թույլ չտալու հիմնական ջանքերը գործադրվում էին սահմանի այս կողմից։
Իսկ հիմա, ըստ ամենայնի, արևմտյան աշխարհը լրջորեն մտադրվել է վերարտադրել ԽՍՀՄ-ի այդ ձախողված փորձը։
Այս խնդիրը լուծելու համար Ալեքսեյ Նավալնիի օգտագործումը կարելի է համարել բավականին հաջող: Թեև Եվրոպայի և Նահանգների՝ խորհրդային «փոցխերով» անցնելու ձգտումը խորը տարակուսանք է առաջացնում։


