Թուրքիա

Զեյբեքչի. Թուրքիան ուզում է անդամակցել ԵՏՄ–ին

13
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը ցանկանում է իր երկիրը տեսնել Եվրասիական միության կազմում, բայց առանց ԵՄ–ի անդամակցության գործընթացին վնաս հասցնելու։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Թուրքիան ցանկանում է միանալ ԵՏՄ-ին, հայտնել է երկրի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեքչին Daily Sabah-ին տված հարցազրույցում։

«Մինչև ռուսական ինքնաթիռի կործանումը (2015 թվականի նոյեմբերի 24-ը) մենք բանակցություններ էինք վարում Ռուսաստանի հետ։ ՌԴ նախագահ Պուտինի` Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ մենք Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի հետ շրջանակային համաձայնագիր ենք ստորագրել ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ։ Այժմ մենք վերականգնել ենք բանակցությունները և ցանկանում ենք հնարավորին չափ արագ ավարտել», — ասել է Զեյբեքչին։

Նրա խոսքով` ազատ առևտրի գոտին կընդգրկի ծառայությունների և ներդրումների առաջին հատվածը։ Հետագայում կողմերը նախատեսում են ներառել նաև արդյունաբերական արտադրությունը, մասնավորապես` գյուղատնտեսական հատվածը։

Բացի այդ, Զեյբեքչին նշել է, որ Թուրքիան դեմ չէ միանալ ԵՏՄ-ին, սակայն պայմանով, որ դա չի խանգարի ԵՄ-ի ինտեգրմանը։

«Ռուսաստանը գլխավորում է Եվրասիական մաքսային միությունը, որի կազմում են Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և Հայաստանը։ Իհարկե, մենք ցանկանում ենք անդամակցել Եվրասիական մաքսային միությանը, սակայն առանց ԵՄ-ին անդամակցելու գործընթացին վնաս հասցնելու», — ասել է Զեյբեքչին։

 

13