Երիտասարդ կանայք

Ֆրանսուհիները հրաժարվում են կիսաշրջազգեստից

28
Հետազոտությունները ցույց են տվել, որ հասարակական տրանսպորտում գրանցվող ոտնձգությունների պատճառով Ֆրանսիայի կանանց կեսը հրաժարվել է կիսաշրջազգեստից

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հասարակական տրանսպորտում սեռական ոտնձգություններից խուսափելու համար ֆրանսիացի կանանց կեսը նախընտրում է կիսաշրջազգեստի փոխարեն տաբատ հագնել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Local հրատարակությանը։

Հարցմանը մասնակցած կանանց 87 տոկոսը հայտարարել է, որ հասարակական տրանսպորտում երթևեկելիս սեռական ոտնձգությունների զոհ է դարձել։ Կանանց հետևից սուլել են, տհաճ հարցեր տվել, վիրավորական բառեր և սպառնալիքներ հնչեցրել, հարձակումներ գործել բռնաբարելու նպատակով։

Թեև միջադեպերի 86 տոկոսի ժամանակ տարածքում նաև այլ մարդիկ են եղել, սակայն հիմնականում (դեպքերի 89 տոկոս) որևէ մեկը չի փորձել օգնել զոհին, հաղորդում է հրատարակությունը։

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 6 հազար մարդ։ Հարցախույզի արդյունքները ցույց են տվել, որ ոտնձգություններից խուսափելու պատճառով փոխվել է նաև կանանց պահվածքը։ Հարցվածների 48 տոկոսն ասել է, որ սովորական հագուստի փոխարեն նախընտրում է տաբատ հագնել և շարֆ կապել` մետրոյով, գնացքով կամ ավտոբուսով երթևեկելու ժամանակ հագուստի լանջաբացվածքը փակելու համար։

28