Футболист Криштиану Роналду

Ռոնալդուն գլխավորում է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը

12
(Թարմացված է 11:20 09.06.2016)
Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը

ԵՐԵՎԱՆ,9 հուն- Sputnik. Մադրիդի «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը գլխավորել է Forbes-ի` ամենաբարձր վարձատրվող մարզիկների ամենամյա վարկանիշային աղյուսակը։ Այս մասին նշված է Forbes-ի կայքում:

Ռոնալդուն անցած տարի 88 միլիոն դոլար է վաստակել: Այս մեծ գումարը նա ստացել է ակումբի հետ կնքած պայմանագրի արդյունքում և հովանավորների համաձայնությամբ: 2015 թվականի վարկանիշային աղյուսակում Ռոնալդուն 3-րդ տեղ էր զբաղեցնում: Պորտուգալացուն նախորդում էին բռնցքամարտիկներ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը և Մեննի Պակյայոն:

Անհատական մարզաձևերում հանդես եկող մարզիկներից ամենաբարձր վարձատրվողը շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն է, որն իր 67,8 մլն գումարով գերանզանցել է անգամ աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչին (55,8 մլն)։

Վարկանիշային աղյուսակի դասավորությունը.

1. Քրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) — 88 մլն,
2. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) — 81,4 մլն,
3. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) — 77,2 մլն,
4. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) — 67,8 մլն,
5. Քևին Դյուրանտ (բասկետբոլ) — 56,2 մլն,
6. Նովան Ջոկովիչ (թենիս) — 55,8 մլն,
7. Քեմերոն Նյուտոն (ամերիկյան ֆուտբոլ) — 53,1 մլն,
8. Ֆիլ Միքելսոն (գոլֆ) — 52,9 մլն,
9. Ջորդան Սփիթ (գոլֆ) — 52,8 մլն,
10. Քոբի Բրայան (բասկետբոլ) — 50 մլն։

 

12