Ջեք Բլեք

Դերասան Ջեք Բլեքի մահվան մասին տեղեկությունը խիստ չափազանցված է

13
(Թարմացված է 21:08 05.06.2016)
Ջեք Բլեքի մահվան մասին տեղեկությունը կեղծ է եղել, գործընկերները պարզապես որոշել են կատակել երկրպագուների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի¬¬-Sputnik. Tenacious D խմբի Twitter-ի էջում հերքել են դերասան և երաժիշտ Ջեք Բլեքի մահվան մասին սեփական հայտարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Լեգենդը կենդանի է, ամեն ինչ կարգին է, ժողովուրդ»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկ այլ հաղորդագրությունում Tenacious D-ն խոստովանում է, որ դա կատակ է եղել:

«Հանգստացեք, դա պարզապես կատակ էր: Ձեզ նկարահանում էր թաքնված տեսախցիկը»,- ասված է հաղորդագրությունում:

Ջեք Բլեքի մահվան մասին հաղորդագրությունը հայտնվել է Tenacious D-ի էջում։ Շատերը կասկածանքով են վերաբերել այդ հայտարարությանը: Ոմանք ենթադրել են, որ խմբի էջը կոտրել են:

Մի քանի օգտատեր ուշադրություն է դարձրել Diplo դիջեյի հետ Բլեքի լուսանկարին, որը Գերմանիայում արվել է «մահվան» մասին հայտարարությունից ինը ժամ առաջ:

13