Спящая девушка, сон

Գիտնականները կապ են գտել քնի և հիշողության խախտման միջև

13
Մասնագետները եկել են այս եզրակացության` մկների վրա կատարած փորձերի արդյունքում: Գիտնականները պարզել են, թե կրծողները որքան տեղեկատվություն են ունակ հիշելու, ինչից հետո արագ քնի ժամանակ նրանց գլխուղեղի վրա ազդեցություն են ներգործել լույսի միջոցով, ինչը հանգեցրել է հիշողության հետ կապված խնդիրների

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Քնի խանգարումը հիշողության հետ կապված խնդիրների է բերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Science ամսագրին, որտեղ հրապարակլվել են գիտնականների միջազգային խմբի ուսումնասիրությունների արդյունքները:

Մասնագետները եկել են այս եզրակացության` մկների վրա կատարած փորձերի արդյունքում: Սկզբում կրծողներին մի քանի օր նույն ձևն ունեցող երկու օբյեկտ էին ցույց տալիս, ընդ որում` դրանցից մեկն անփոփոխ էր մնում, մյուսն անդադար փոխում ձևը: Մկները զգալիորեն ավելի շատ ժամանակ էին ծախսում նոր օբյեկտն ուսումնասիրելու համար, ինչը, ըստ գիտնականների, խոսում է կենդանիների հիշելու ունակությունների մասին:

Արագ քնի ժամանակ լուսային իմպուլսների միջոցով ազդեցություն էին գործում կրծողների հիշողության հետ կապված նեյրոնների վրա: Սա բերում էր նրան, որ հաջորդ օրը մկները չէին կարողանում հիշել այն օբյեկտը, որը նրանց ցույց էր տրվել նախօրեին:

Այս տվյալների վրա հիմնվելով` մասնագետները եկան այն եզրակացության, որ քնի խանգարումները սերտորեն կապված են հիշողության հետ կապված խնդիրների հետ:

 

 

13