Ивета Мукучян с флагом Карабаха

Իվետա Մուկուչյանը մեկնաբանել է, թե ինչու է ծածանել Արցախի դրոշը

516
(Թարմացված է 12:20 11.05.2016)
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները մեղմացրել են դրոշների քաղաքականությունը, այնպես որ չճանաչված պետությունների դրոշներն այլևս արգելված չեն

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակչի ժամանակ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը Հայաստանի դրոշի հետ մեկտեղ ծածանեց նաև Արցախի դրոշը։

Ասուլիսի ժամանակ լրագրողները նրան հարցրեցին, թե ինչու էր նա պահել Արցախի դրոշը։ Հայ մասնակիցը պատասխանեց, որ սպասում էր այդ հարցին։

Армянская делегация на Евровидении
личная страница Иветы Мукучян в Facebook
«Եկեք չմոռանանք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը և այն միշտ պահում եմ իմ սրտում ու մտքում: Ուզում եմ ամբողջ աշխարհին տարածել, որ ես միայն խաղաղություն եմ ցանկանում իմ երկրի սահմաններում: Ահա, թե ինչու եմ ներկայացնում այս երգը: Դրա միջոցով ցանկանում եմ սիրո ալիքը տարածել ամենուրեք: Ես ծնվել եմ Գերմանիայում, բայց ես հայ եմ և միայն խաղաղություն եմ ցանկանում աշխարհի և Հայաստանի համար»,- ասաց Մուկուչյանը։

Նշենք, որ մայիսի 10-ին կայացած «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում Մուկուչյանը կատարեց LoveWave երգը և դուրս եկավ եզրափակիչ։ Կանաչ սենյակում նրա ձեռքին Հայաստանի և Արցախի դրոշներն էին։ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներն այս տարի որոշել են մեղմացնել դրոշների իրենց քաղաքականությունը, այնպես որ չճանաչված պետությունների դրոշներն այլևս արգելված չեն։

Առաջին կիսաեզրափակչում Հայաստանից բացի եզրափակիչ անցան Նիդեռլանդները, Ռուսաստանը, Հունգարիան, Խորվաթաիան, Ավստրիան, Չեխիան, Կիպրոսը, Մալթան, Ադրբեջանը ներկայացնող մասնակիցները։

Այս տարի «Եվրատեսիլ-2016» մրցույթն անցկացվում է «Միավորվենք» (Come together) կարգախոսով։
Երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 12-ին։ Մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսի 14-ին։ Այս տարի մրցույթին ներկայացված են 42 երկրի արտիստներ, ինչը ռեկորդային թիվ է։

«Եվրատեսիլի» հիմնադիր-երկրները` Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Բրիտանիան, ինչպես նաև նախորդ տարվա հաղթած երկիրը` Շվեդիան, եզրափակիչ են անցնում ավտոմատ կերպով։

Հայաստանը Եվրատեսիլին մասնակցում է 2006 թվականից: Լավագույն արդյունքները ցույց են տվել երգչուհի Սիրուշոն (2008 թ.) և Արամ MP3-ն (2014թ.):

 

 

516