Президент Эстонии Тоомас Хендрик Ильвес

Էստոնիայի նախագահը Հելսինկիում դիջեյ է դարձել

38
Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը հինգշաբթի երեկոյան Ֆինլանդիայի մայրաքաղաքում հանդես է եկել դիջեյի դերում

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի- Sputnik. Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը Ֆինլանդիայի մայրաքաղաքում հանդես է եկել դիջեյի դերում` ներկայացնելով իր սիրելի ստեղծագործությունները:

Իլվեսը ելույթ է ունեցել Kaiku ակումբում: Չնայած անձրևոտ եղանակին` նախագահի ելույթի հանդեպ հետաքրքրությունը մեծ է եղել, դահլիճը լեփ-լեցուն է եղել:

«Իլվեսը ներկայացրել է 1960-70-ականների իր սիրելի ռոք հիթերը, այդ թվում` Դևիդ Բոուիի, The Beach Boys-ի, The Who-ի, Ramones-ի, New York Dolls-ի և այլ կատարողների երգերը։ Նախագահի հետ միասին ելույթ է ունեցել նաև ֆինն երաժիշտ Սամի Յաֆան: Համերգից ստացված բոլոր միջոցները փոխանցվել են հիվանդ երեխաների օգնության հիմնադրամին»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը նշում է, որ նախագահը հագել էր սև կաշվե բաճկոն և սպիտակ սպորտային կոշիկներ: Միևնույն ժամանակ նրա պարանոցին եղել է արդեն ավանդական դարձած թիթեռնիկ փողկապը։

38