Գիտնական

Հակաբիոտիկներ, որոնք օգնում են բուժել քաղցկեղը

32
Սիբիրցի հետազոտողները նոր բակտերիաներ են բացահայտել, որոնք բնական հակաբիոտիկներ են արտադրում: Գիտնականների խոսքով՝ նոր միացությունները կարող են մի շարք հիվանդություններ բուժել՝ աղիքային ցուպիկից մինչև քաղցկեղ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Իրկուտսկի գիտնականները գերմանացի գործընկերների հետ համատեղ կարողացել են բակտերիաներ առանձնացնել, որոնք ունակ են արտադրել այնպիսի հակաբիոտիկներ, որոնք մինչ այժմ հայտնի չէին բժշկությանը:

«Քարանձավային լճի տակից ու «լուսնային կաթ» սուբստանցիայից մենք 10 նոր բակտերիա ենք առանձնացրել: Բոլորը թեստավորելուց հետո ընտրեցինք մեկը, որն ավելի խորը ուսումնասիրեցինք: Պարզվեց, որ այն կարող է արտադրել ավելի քան 120 միացություն, որից 100-ը բժշկությանը հայտնի չէ»,- ասել է ԻՊՀ կենսաբանության ԳՀԻ ավագ գիտաշխատող Դենիս Աքսյոնով-Գրիբանովը: «Լուսնային կաթ» են անվանում քարանձավների պատերի վրայի դոնդողանման նստվածքը:

Գիտնականներն արդեն պարզել են, որ այդ միացությունները կարող են պայքարել աղիքային ցուպիկի և կաթնասնկախտի դեմ: Հետազոտողները ենթադրում են, որ որոշ միացություններ էլ հակաքաղցկեղային հատկություն ունեն:

Այժմ գիտնականների խումբը նույնականացնում է միացությունները և որոշում, թե նոր հակաբիոտիկները որ հիվանդությունների դեմ են կարող պայքարել:

32