Сейсмограф. Землетрясение

Երեք օրում Ճապոնիայում ավելի քան 400 երկրաշարժ է գրանցվել

4
Այս պահին հայտնի է, որ երկրաշարժերի հետևանքով մահացել է 41 մարդ, 4 անհետ կորած կա

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ճապոնացի մասնագետներն ավելի քան 400 ստորգետնյա ցնցում են գրանցել Կյուսյու կղզում:

Առաջին խոշոր երկրաշարժը (6,5 մագնիտուդ) գրանցվել է շաբաթ օրը, Երևանի ժամանակով 20:25-ին, հաջորդ երկրաշարժն արդեն 16 անգամ ուժգին է եղել նախորդից (7,3 մագնիտուդ):

Երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 2000 մարդ: Շուրջ 160 հազար մարդու տեղափոխել են տարհանման կենտրոններ: 400 հազար ընտանիք մնացել է առանց ջրի, 78 հազարն՝ առանց էլեկտրաէներիայի: Շրջաններից շատերում անվտանգության նկատառումներից ելնելով՝ անջատել են գազատամատակարարումը: Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի աշխատակիցները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում:

4