Серия терактов в Брюсселе

Ականատես. Բրյուսելի բնակիչներին հորդորում են տնից դուրս չգալ

14
(Թարմացված է 19:56 22.03.2016)
Բրյուսելում բնակվող հայերը զանգում են իրեն մտերիմներին` իմանալու` արդյոք չե՞ն տուժել պայթյուններից

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Բրյուսելում գրանցված պայթյուններից անմիջապես հետո ՀՕՄ Բելգիայի մասնաճյուղի ղեկավար Իրինա Մանուկյանը զանգել է իր բոլոր ծանոթներին ու իմացել, որ ծանոթ հայրենակիցների մեջ վիրավորներ չկան, այդ մասին նա պատմեց Sputnik Արմենիա պորտալին։

Նա նշեց, որ թեև խոսվում է նոր պայթյունի մասին, սակայն Բելգիայի հեռուստատեսությունը նոր պայթյունի մասին տեղեկություն չի հայտնել։

Նրա խոսքով` այս պահին քաղաքի մուտքն ու ելքը փակ են, փակ են նաև մեծ խանութները, մթերային խանութների մի մասը բաց է, սակայն անպայման ստուգում են մարդկանց պայուսակները, որպեսզի հանկարծ դրանցում պայթուցիկ չլինի։ Քաղաքում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարված։ Ոստիկանները քաղաքի բնակիչներին հորդորում են տներից առանց անհրաժեշտության դուրս չգալ, քաղաքի կենտրոնի բնակիչներին` անգամ պատուհաններից դուրս չնայել։

«Հիշեցի` երբ փոքր էի, ապրում էինք Թբիլիսիում, տանկեր եկան, մարդիկ կրակում էին, վատ վիճակ էր։ Հիմա կարծես այդ նույն վիճակն է։ Մեր կողքին բազմաթիվ ազգերի մարդիկ են ապրում, չգիտես` նրանք ահաբեկիչ են, թե ոչ։ Կարծես սարսափ կինոյի մեջ լինենք»,- ասաց Մանուկյանը` ավելացնելով, որ հեռուստատեսությամբ փախուստի դիմած ահաբեկիչներից մեկին են ցույց տալիս, որոնում են։

Բրյուսելի մեկ այլ բնակիչ` Մուշեղ Եկմալյանը ևս փաստեց, որ թեև քաղաքում լարված վիճակ է, սակայն խուճապ չկա։ Ահաբեկչության վայրերին մոտ գտնվող փողոցներն այս պահին դատարկ են, կան ոստիկանական անցակետեր, օդանավակայանը չի աշխատում։

 

14