Дебютная линия кутюрных туфель Александра Сирадекиана

Հայազգի դիզայները կոշիկների առաջին հավաքածուն է ներկայացրել Փարիզում

61
(Թարմացված է 10:42 09.03.2016)
Fresh Art տրիոյի նախկին մասնակից , հայազգի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկիանը luxe դասի կոշիկ է ստեղծում կանանց համար

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի- Sputnik. Կոշիկի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկիանը Փարիզում ներկայացրել է Haute Couture (բարձր նորաձևության) կոշիկների Val de Loire առաջին հավաքածուն, հայտնում է vogue.ru-ն:

Հավաքածուում եղել է 10 զույգ ձեռագործ յուրահատուկ կոշիկ, այդ թվում` երկու մանկական մոդել: Հավաքածուն կոչվել է Լուարայի հովտի պատվին, որտեղ բազմաթիվ հիասքանչ ամրոցներ կան և ոգեշնչման աղբյուր են ծառայել տարբեր դարաշրջանների հեքիաթասացների համար:

Детские модели Александра Сирадекиана
Vogue
Ալեքսանդր Սիրադեկիանի ստեղծած մանկական կոշիկները

«Ալեքսանդրի ստեղծած կոշիկներից յուրաքանչյուրը նվիրված է ամրոցներից մեկին: Միապետության ոգին և պատմության վեհությունը զգացվում է կոշիկի հարուստ դեկորի, հմուտ կարի ու ձևի, բյուրեղների և մարգարտի սադափե փայլի, շիֆոնից ծաղիկների, վինտաժային ժանյակի և մետաքսե ծոպերի մեջ»,- գրում է կայքը:

Կոշիկների մեկ զույգը պատրաստվել է 9 շաբաթում: Վարպետներն աշխատել են դիզայների հսկողության տակ: Արդյունքում ստեղծվել են եզակի կոշիկներ, որոնք արժանի են Haute Couture պիտակին:

 

 

61