00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը՝ հարցնում են սոցցանցերի օգտատերերը
18:06
7 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մուսուլմանների նորաձևությունը. սև հանդերձանքից մինչև նրբագեղություն

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցМусульманки на прогулке
Мусульманки на прогулке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մուսուլմանների համար զգեստներ ստեղծող դիզայներները վստահեցնում են, որ հատակին հասնող ավանդական սև զգեստ կրելու նախասիրությունը փոփոխության է ենթարկվել: Մուսուլման կանայք ուզում են, որ իրենց հագուստը ոչ միայն քողարկի մարմինը, այլև՝ արտահայտի իրենց անհատականությունը

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Մուսուլման կնոջ զգեստը` աբայան, որը նախատեսված է հասարակական վայրերում կրելու համար և ընդունված է Պարսից ծոցի երկրներում, արևմտյան աշխարհի համար անազատության խորհրդանիշ է համարվում: Կրունկներին հասնող և մարմինը քողարկող ավանդական սև զգեստն ասես անցյալի մնացուկ լինի: Սակայն այս պատկերացումը բավական հեռու է իրականությունից, քանի որ աբայան նորաձևության ոլորտի անբաժան մասն է կազմում:

Թաքցնե՞լ մարմինը, թե՞ ընդգծել կնոջ անհատականությունը

Ինչպես կարծում է հայտնի դիզայներ Մոնա Աբդել Քերիմ ալ Մութավան, որի ստեղծած աբայաների հավաքածուն ողջ աշխարհում վաճառվում է MAK ապրանքանիշի ներքո, մուսուլման կանանց զգեստների տեխնոլոգիան իրական զարգացում է ապրել, ու աբայա ստեղծելու ժամանակ գույնի ու դիզայնի սահմանափակումները մնացել են անցյալում: Եթե նախկինում աբայաներն առանց բացառության միայն սև էին լինում, առանց որևէ զարդարանքի, ու դրանք կրում էին կնոջ մարմինը հետաքրքրասերների հայացքներից թաքցնելու նպատակով, ապա այսօր կանայք նախընտրում են, որ զգեստն ընդգծի իրենց անհատականությունը:

Կա վարկած, որ հին ժամանակներում՝ արաբական ցեղերի միջև պայքարի ժամանակ, որը սովորաբար գիշերն էր տեղի ունենում, սև զգեստները հնարավորություն էին տալիս կանանց թաքնվել մթության մեջ և փրկվել տղամարդկանց հետապնդումներից, երբ նրանք մնում էին միայնակ ու անպաշտպան:

«Այսօր աբայան պետք է տիրուհուն օգնի առանձնանալ մյուսներից, այն պետք է կարված լինի այնպես, որ միաժամանակ ընդգծի կրողի մարմնի առավելություններն ու համեստությունը», — պատմել է ալ Մութավան:

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցՄուսուլման կանայք
Мусульманки на прогулке - Sputnik Արմենիա
Մուսուլման կանայք

Դիզայների կարծիքով՝ մուսուլման կնոջ ավանդական հագուստի ընկալման փոփոխությունները սոցցանցերի ազդեցության արդյունք են, երբ հանրային դեմքերը` բլոգերները, հեռուստահաղորդավարները, դերասանուհիները, սկսեցին էկրաններին հայտնվել հետաքրքիր մտահղացմամբ ստեղծված գունավոր աբայաներով և իրենց լուսանկարները սկսեցին տեղադրել սոցցանցերում, ինչից հետո հասարակության մեջ տպավորություն ստեղծվեց, որ սա նորմալ երևույթ է:

«Այս փորձարարական մոտեցումները ոգևորեցին դիզայներներին, ու նրանք դա ընկալեցին որպես ազատության նոր շունչ ու սկսեցին տարբեր ոճի աբայաներ ստեղծել», — նշել է նա:
Այժմ աբայաների գույնն ու մոդելն ընտրում են հաշվի առնելով համաշխարհային նորաձևության միտումները: Դիզայները հիշեցրել է նաև, որ որոշ ժամանակ առաջ նորաձև էին դարձել նաև գոտի ու գրպաններ ունեցող աբայաները:

Սակայն զգեստի ձևերը տարբեր են Պարսից ծոցի երկրներում: Այս առումով պակաս ավանդապաշտ են Բահրեյնի ու Քուվեյթի կանայք, նրանք ամենատարբեր գույների ու ձևի աբայաներ են կրում: Ավանդույթները պահպանվում են Սաուդյան Արաբիայում և Քաթարում, այստեղ կանայք նախընտրում են սև աբայաներ, նվազագույն զարդարանքներով: Միացյալ Արաբական Էմիրություններում կանանց զգեստների դիզայնը կախված է նրանց բնակության վայրից: Դուբայում կանայք սիրում են համադրել զգեստի գույներն ու ձևերը, սակայն Աբու Դաբիում թույլ սեռի ներկայացուցիչներն ավելի պահպանողական մոտեցում ունեն:

Ինչպես կարծում է ալ Մութավան, ժամանակակից արաբական կնոջ պահարանում պետք է լինի առնվազն տասը աբայա լինի, յոթն ամեն օր կրելու համար, երեքը` երեկոյան կամ տոներին հանգելու համար:

Սկզբում զգեստ կարեք, հետո բիզնես սկսեք

Ռուս հեռուստահաղորդավարուհի ու ռադիոհաղորդավարուհի Տատյանա Վիշնևսկայայի հավաքածուում շուրջ 24 մուսուլմանական զգեստ կա: Տատյանան Դուբայ է տեղափոխվել երկու տարի առաջ և իսկույն հասկացել՝ եթե ցանկանում է, որ տեղի հասարակությունն ընդունի իրեն, ապա պետք է փոխի իր զգեստապահարանը:

«Կարծում եմ, որ հագուստը մարդու համար պաշտպանական միջոց է ու նրա «այցեքարտը»: Ես նույնիսկ «Սկզբում զգեստ կարեք, հետո բիզնես սկսեք» վերնագրով հոդված եմ գրել: Աբայաները կնոջն ավելի նրբագեղ ու գեղեցիկ են դարձնում, թույլ են տալիս ավելի գեղեցիկ մատուցել սեփական անձը, քանի որ այդ հանդերձանքով դու քեզ թագուհի ես զգում», — նշում է հաղորդավարուհին:

Տատյանան իր համար բացահայտել է դիզայներ Խուդա ալ Նուայմին, ով ժամանակակից աբայաներ է ստեղծում` թեթև նուրբ երկար զգեստներ, որոնք կարվում են մետաքսից կամ բամբակից: Այդ զգեստներն ավելի շատ բարձրաշխարհիկ շքեղ երեկոյան զգեստի են նման, քան՝ համեստ մուսուլմանական հանդերձանքի:

Մուսուլմանական հանդերձանքով ռուս ռադիոհաղորդավարուհու լուսանկարներն այնքան լայն տարածում գտան սոցցանցերում, որ դիզայներների վաճառքի ծավալներն ավելացան, նրանք սկսեցին պարզապես նվիրել զգեստները Վիշնևսկայային: Այդպես էլ ձևավորվեց նրա հավաքածուն:

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցՄուսուլման կինը
Города мира. Дубай - Sputnik Արմենիա
Մուսուլման կինը

Ահաբեկչությունների հետևանքը

Թեև ռուս կնոջ համար Էմիրաթներում աբայա կրելը առօրյայի անբաժանելի մասն է կազմում, այնուհանդերձ նա հայրենիք վերադառնալիս աբայան հետը չի տանում՝ համարելով, որ ռուս հասարակությունը բացասաբար է վերաբերվում մուսուլմանական հանդերձանքին:

Շեյխ Խինդ ալ Քասսեմին, ով իր սեփական նորաձևության տունն ունի, նույնպես հրաժարվել է մուսուլմանական հագուստից:

«Ցավոք, ահաբեկչությունների պատճառով մուսուլմանական հագուստով մարդիկ բացասաբար են ընկալվում աշխարհում, այդ պատճառով աբայա կրում եմ տանը, իսկ ԱՄԷ-ից դուրս կրում եմ սովորական եվրոպական, բնականաբար իսլամական նորմերին համապատասխանող համեստ հագուստ», — նշել է ալ Քասսեմին:

Նրա խոսքով՝ նույնիսկ Էմիրաթներում որևէ մեկին չեն պարտադրում աբայա կրել: «Ցանկության դեպքում կարելի է նաև համեստ եվրոպական հագուստով ներկայանալ, սակայն աբայաները մեր ավանդական զգեստներն են, ընդ որում՝ բավական գեղեցիկ ու կանացի, քանի որ աբայա հագած ցանկացած կին իրեն իսկական արքայադուստր է զգում», — ասել է նա:

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՄուսուլման կանայք
Магазин одежды на восточном базаре. - Sputnik Արմենիա
Մուսուլման կանայք

 

Լրահոս
0