Джон Леннон

11–ամյա Ջոն Լենոնի «թանկարժեք» նամակը

8
The Beatles աշխարհահռչակ խմբի նախկին անդամի նամակը կվաճառվի աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի- Sputnik. Ջոն Լենոնի նամակն աճուրդում կարող է վաճառվել ավելի քան 30 հազար ֆունտ ստեռլինգով, գրում է The Independent-ը։

Խոսքն այն նամակի մասին է, որը հայտնի երաժիշտը գրել է դեռևս 11 տարեկան հասակում: Նամակում նա շնորհակալություն է հայտնում իր մորաքույր Հարիեթին 1951 թվականի Սուրբ ծննդյան տոնին ստացած նվերների համար։

Նա շնորհակալություն է հայտնում մորաքրոջն իր անունով ասեղնագործած սրբիչի և ամենահայտնի նավերի մասին պատմող գրքի համար։ Բացի այդ, Ջոն Լենոնը նամակում շնորհակալություն է հայտնում կարմիր սվիտերի համար և մորաքրոջը երջանիկ Նոր տարի մաղթում ։
Նամակում երիտասարդ Լենոնը մի քանի ուղղագրական սխալ է թույլ տվել։

Աճուրդը կանցկացվի հաջորդ ամիս:

 

8