Ситуация в сирийском городе Дамаске

Հարցում. ԱՄՆ–ն չի ընդունում Եվրոպայի դերն «ԻՊ»–ի դեմ պայքարում

39
(Թարմացված է 13:07 03.03.2016)
Ամերիկացիները կարծում են, որ գլխավորապես ԱՄՆ–ն է պայքարում «Իսլամական պետություն» խմբավորման, ընդամենը մի քանիսն են նշում Եվրոպայի և Ռուսաստանի դերը։ Սա են վկայում հարցախույզի արդյունքները, որն անցկացրել է Populus հետազոտական ընկերությունը Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի պատվերով

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Sputnik.Կարծիք հարցախույզի տվյալներով` ամերիկացիների 80 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի հիմնական ուժն է։ Եվրոպայի դերն ընդունող մարդկանց թիվը համեմատաբար փոքր ` 8% Գերմանիայի համար, 25%, 29% և 36% համապատասխանաբար Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համար։ ԱՄՆ-ում հարցումն անցկացրել է Populus հետազոտական ընկերությունը Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի պատվերով։

«Ո՞վ է առաջատար դեր խաղում Սիրիայում գործող «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում» հարցին Գերմանիայում անցկացված հարցախույզի մասնակիցների 36%-ը պատասխանել է, որ առաջատարը Ռուսաստանն է, 38%-ն այդ դերը վերագրել է ԱՄՆ-ին, երրորդ տեղում Ֆրանսիան է` 25%։ Հարցվածների 24%-ը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարող ուժերի թվում են նաև Բաշար Ասադի կառավարական զորքն ու քրդերը։

Ֆրանսիացիները որպես առավել մեծ դերակատարում ունեցող երկրներ նշել են ԱՄՆ-ն (32%), Ֆրանսիան (29%) և Ռուսաստանը (23%)։ Ֆրանսիացիների ընդամենը 2%-ն է կարծում, որ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում զգալի դեր է խաղում Թուրքիան։ Մեծ Բրիտանիայի բնակիչները հարցին պատասխանելիս առանձնացրել են ԱՄՆ-ն (59%), Մեծ Բրիտանիան (52%), Ֆրանսիան (39%) և Ռուսաստանը (37%)։

Sputnik.Հարցում.  Իսլամական պետության դեմ պայքարը
© Sputnik
Sputnik. Կարծիք «Իսլամական պետության» դեմ պայքարը

ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում հարցումն անցկացվել է 2016 թվականի փետրվարի 3-4-ը Populus հետազոտական ընկերության կողմից` Sputnik լրատվական գործակալության համար: Գերմանիայում հարցումն անցկացրել է Forsa ընկերությունը 2016 թվականի փետրվարի 4-8-ը, Ֆրանսիայում` Ifop ընկերությունը` 2016թ.-ի փետրվարի 3-5-ը: Մեծ Բրիտանիայում հարցախույզին մասնակցել է 1047, ԱՄՆ-ում` 1004, Գերմանիայում` 1002, Ֆրանսիայում` 1499 մարդ։

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ՌԴ պաշտպանության նախարարությունների տվյալներով` 2016թ.-ի փետրվարին Ռուսաստանը 7725 ավիահարված է հասցրել ԻՊ-ին, ԱՄՆ-ն` 3267, Մեծ Բրիտանիան` 33, Ֆրանսիան` 5։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Որպես գործընկեր հանդես են եկել Populus և Ifop հայտնի հետազոտական ընկերությունները։ Ifop-ը ֆրանսիական ընկերություն է, որը զբաղվում է հասարակական կարծիքի հարցումներ անցկացնելով: «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի «Sputnik.Կարծիք» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն մասնաճյուղերով։ Sputnik-ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։

 

 

 

39
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

41
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

41
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ

Արևմուտքը նոր պատժամիջոցներով երկաթե վարագույր է իջեցնում

67
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Նոր պատժամիջոցները, որոնք Արևմուտքը հաստատել է Ռուսաստանի դեմ, հեշտ է հեգնել․ չափազանց շատ թվացյալ հակասություններ և անհետևողականություն կա Ալեքսեյ Նավալնիի պատճառով ընդունվող որոշումներում։

Շատ ավելի բարդ է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ԱՄՆ-ն և Եվրոպան և թե ինչ նպատակներ են նրանք հետապնդում։ Ներկայացնում ենք ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկսնիսի մտորումները։

ԵՄ Բրյուսել
© Sputnik / Алексей Витвицкий

Իսկ նրանց գոծողությունների օրինաչափությունն ու համաձայնեցվածությունը, չնայած տեղի ունեցածի բոլոր պարադոքսներին և տեղ-տեղ՝ անգամ աբսուրդային լինելուն, կասկած չեն թողնում, որ այդ ամենի հիմքում միանգամայն տրամաբանական նկատառումներ են։

Նախևառաջ պետք է նշել, որ արդեն բավականին վաղուց՝ 2010-ականների կեսերից, եվրոպացիներն ու ամերիկացիները այսչափ համերաշխություն և ոգևորութուն չէին ցուցաբերել Ռուսաստանի դեմ համատեղ գործողությունների հարցում։

Պատժամիջոցները Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում հայտարարվեցին ոչ միայն միևնույն օրը, այլև գրեթե միևնույն պահին, այսինքն դա, անկասկած, «ռեժիսորական ղեկավարությամբ» արված քայլ էր։

Եվ հետո, նախապատրաստվող միջոցառումների «հրանոթային պատրաստությունը» նույնպես կայացավ դրամատուրգիայի բոլոր կանոններով․ շաբաթներ շարունակ աճեցնում էին անորոշության մակարդակը և եզրափակիչում ինչ-որ ցնցող բան էին խոստանում։

Իսկ փաստացի ամեն ինչ հերթական անգամ ավարտվեց սովորական դարձած «մի ռուբլու թափ առնել, մի կոպեկի խփել»-ով։ «Պատժվեցին» հիմնականում Ռուսաստանի ուժային գերատեսչությունների ղեկավարները, որոնց համար Արևմուտքի երկրներ մուտք գործելու արգելքը և այնտեղի նրանց տեսական ակտիվների սառեցումը լրիվ միևնույնն է։

Նմանատիպ իրավիճակ է նաև գիտական կազմակերպություններում, որոնց մեղադրում են «կենսաբանական  և քիմիական զենքի արտադրության» համար։ Եվ արդեն իսկական անեկդոտ կարելի է համարել ԱՄՆ-ի որոշումը՝ դադարեցնել օգնություն հատկացնել Ռուսաստանին․ այնպիսի զգացողություն է, որ ամերիկյան գործընկերներն իրոք շարունակում են ապրել 1999թ․-ում։

Ընդ որում՝ Ալեքսեյ Նավալնին ինքը դեռ մի քանի ամիս առաջ ուղիղ տեքստով հայտարարել էր, որ անիմաստ են պատժամիջոցները «ինչ-որ գնդապետների կամ գեներալների դեմ, որոնք աշխարհում առանձնապես շատ չեն ճամփորդում և այնքան էլ շատ ունեցվածք կամ բանկային հաշիվներ չունեն Եվրոպայում»։

ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից

Նա այն ժամանակ Եվրոպական միությանը կոչ արեց «թիրախավորել ռուսաստանցի օլիգարխների փողերը»։

Պետք է խոստովանել, որ խոշոր գործարարներին հասցվածն իսկապես շատ ավելի զգայուն կլիներ թե՛ անձամբ նրանց, թե՛ ազգային տնտեսության համար։

Համատեղ ռազմավարական նախագծերի, ինչպիսին է, օրինակ, «Հյուսիսային հոսք 2»-ը,փակման մասին առավել ևս խոսելու կարիք չկա։

Սակայն Արևմուտքը, չնայած ռուսատյաց հռետորաբանության ամբողջ ուժգնությանը, կրկին գերադասեց «յոլա գնալ» արտաքնապես ազդեցիկ և հանդուգն առճակատման տեսք ունեցող, բայց, ըստ էության, միանգամայն անօգուտ քայլերով։

Ոչ պակաս տարօրինակ է ամերիկացիների և եվրոպացիների դիրքորոշումը ռուս ընդդիմադրի նկատմամբ, որին նրանք այդպիսի ջերմեռանդությամբ պաշտպանում են։

Մի կողմից՝ Արևմուտքը Նավալնուն շնորհել է Կրեմլի գլխավոր թշնամու և միաժամանակ գլխավոր զոհի կարգավիճակը՝ նրան զանազան պատիվներ մատուցելով։

ԵՄ-ն անգամ պատժամիջոցների նոր, գլոբալ ռեժիմ է ստեղծել՝ մարդու իրավունքների խախտման համար, և սահմանափակումների հայտարարումը դրա առաջին կիրառումն էր դարձել պատմության մեջ։

Իսկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը զարմանահրաշ որոշում է կայացրել, պահանջելով ազատել բլոգերին՝ որպես ապահովման միջոց։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան բլոգերի անձի վերաբերյալ պատրանքներ  չունեն։ Նույն ՄԻԵԴ-ը քաղաքական ենթատեքստ չի տեսել «Իվ Ռոշեի» գործում, որի պատճառով Նավալնին հայտնվել է Վլադիմիրի մարզի գաղութում։

Իսկ Amnesty International-ին չօգնեց նրանց ողջ ականավոր բարոյական ճկունությունն ու քաղաքական կոնյունկտուրիզմը։ Կազմակերպությունը հրաժարվել է ընդդիմադիրին համարել «խղճի բանտարկյալ», և դա կարելի է հասկանալ. Ժամանակին նա իր ռասիզմի և այլատյացության մեջ չափազանց հեքիաթային մեկնաբանություններ է տվել։

Ի դեպ, ի սկզբանե Եվրամիությունը նույնիսկ մտածում էր պատժամիջոցների իր նոր ռեժիմը կոչել Ալեքսեյ Նավալնիի անունով։ Բայց ըստ ամենայնի՝ այնտեղ էլ ինչ-որ մեկը ժամանակին հասկացել է, որ դա պետք չէ անել՝ հաշվի առնելով «հերոսի» բեքգրաունդը, և այդ գաղափարից հրաժարվել են։

Արդյունքում Արևմուտքի, հատկապես Եվրոպայի պահվածքը նման է մի կողմից մյուսը նետվելուն՝ Մոսկվայի հետ հակամարտության համար ձեռքի տակ ընկած ու ոչ այնքան հարմար առիթների օգտագործմամբ ու, ընդհանուր առմամբ, արտաքուստ անհետևողական գործողությունների խառնուրդով։

Ինչպես է ՆԱՏՕ-ն վերակազմակերպվում Բայդենի օրոք

Ռուսաստանի հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հենց հիմա հերթական վերափոխման են ենթարկվում։

Անցած տասնամյակի կեսերին տեղի ունեցած բուռն իրադարձություններն Արևմուտքի համար փորձ էին վերջնականապես ճզմել Ռուսաստանը, ստիպել լիակատար տնտեսական և աշխարհաքաղաքական կապիտուլյացիայի դիմել։ Ընդ որում, նա ոչ մի կասկած չուներ, որ իր նախաձեռնության հաջողությամբ է պսակվելու։

Ավելին, այնտեղ համոզված էին, որ դրան կարելի է հասնել «քիչ արյունով»՝ ոչ այնքան ցավոտ միջոցներով, քանի որ, օրինակ, Մոսկվայի անջատումը SWIFT-ից խիստ տհաճ կլիներ արևմտյան բիզնեսի համար։

Իսկ Ռուսաստանը հերթական անգամ անակնկալ մատուցեց՝ դիմակայելով հավաքական ճնշմանը, և մի քանի տարի իրավիճակն անկայուն հավասարակշռության մեջ մնաց։

Անվանապես դիմակայությունը պահպանվում էր, բայց պատժամիջոցները վերածվեցին խեղաթյուրման և դատարկ ձևականության։ Իսկ բովանդակային առումով կողմերի, հատկապես Եվրոպայի հետ, համագործակցությունը սկսել է արագորեն վերականգնվել։

Բայց վերջին մի քանի տարիների, հատկապես՝ անցյալ տարվա իրադարձությունները ստիպեցին Արևմուտքին վերջապես սթափ նայել Ռուսաստանին և վերաիմաստավորել նրա մասին իր պատկերացումները։

Նա հասկացավ, որ գործ ունի ոչ թե պատահական շեղման հետ՝ մարող «չարի կայսրության» պատահական հաջողության տեսքով, այլ արագ ուժ հավաքող մեծ տերության հետ, որն ունի հսկայական ներուժ, լուրջ հավակնություններ և թաքնված բազմաթիվ հաղթաթղթեր (ընդհուպ մինչև արդյունավետ պատվաստանյութ արագ ստեղծելու ունակություն)։

Իսկ եթե ինչ-որ բանով Եվրոպային կարելի է հաստատ վախեցնել, ապա դա իրականում հզոր Ռուսաստանով։ Ըստ ամենայնի, այնտեղ իսկապես լավ վախեցան՝ ամենուր տեսնելով Մոսկվայի հարձակումների նշանները բազմաթիվ ՝ տնտեսական, քաղաքական, գաղափարախոսական, մեդիա ուղղություններով։

Բայց ահա սեփական ուժերի հանդեպ վստահությունը հարևաններին ակնհայտորեն պակասում է, ինչի արդյունքում հենց հիմա նրանք արագ իջեցնում են նոր երկաթե վարագույրը և խորացնում հարաբերությունների խզումը՝ որպես ինքնապաշտպանության միջոց։

Փաստացի, Արևմուտքը փորձում է վերստեղծել սառը պատերազմի կոնֆիգուրացիան, երբ հակամարտող կողմերի  միջև եղել են փոխշահավետ ռազմավարական համագործակցության որոշակի ալիքներ, բայց մնացած ամեն ինչ ամբողջությամբ փակվել է։

Ճիշտ է, այն ժամանակ արտասահմանից «կործանարար ազդեցությունը» թույլ չտալու հիմնական ջանքերը գործադրվում էին սահմանի այս կողմից։

Իսկ հիմա, ըստ ամենայնի, արևմտյան աշխարհը լրջորեն մտադրվել է վերարտադրել ԽՍՀՄ-ի այդ ձախողված փորձը։

Այս խնդիրը լուծելու համար Ալեքսեյ Նավալնիի օգտագործումը կարելի է համարել բավականին հաջող: Թեև Եվրոպայի և Նահանգների՝ խորհրդային «փոցխերով» անցնելու ձգտումը խորը տարակուսանք է առաջացնում։

67
թեգերը:
ԱՄՆ, Եվրոպա, պատժամիջոցներ, Արևմուտք, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ո՞ր պատվաստանյութով արժե պատվաստվել․ 5 գլխավոր միֆերը
Արևմուտքը պատրաստ է կռիվ տալ պատվաստանյութի համար
ՆԱՏՕ-ն ուզում է Ռուսաստանին զրկել 5G-ից. նոր սերնդի բջջային կապն ապագա ունի՞
Գյումրու Վերականգնողական կենտրոնում

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

0
(Թարմացված է 18:09 03.03.2021)
Տղաներից շատերը դժգոհում են միայն մի բանից՝ չեն կարողանալու վերադառնալ զինվորական ծառայության։

Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Реабилитационный центр в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու Վերականգնողական կենտրոն

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։

«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

Директор Реабилитационного центра в Гюмри, доктор Анаит Агаджанян
© Sputnik / Gevorg Ghazaryan, provided by Anahit Aghajanyan
Անահիտ Աղաջանյան

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:

Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Саркис Саркисян в Реабилитационном центре в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Սարգիս Սարգսյան

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:

«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:

Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

Мушех Мартиросян в Реабилитационном центре в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մուշեղ Մարտիրոսյան

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:

Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

Петрос Уриханян в Реабилитационном центре в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Պետրոս Հուրիխանյան

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։

Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:

0
թեգերը:
Վիրավոր, Վերականգնողական կենտրոն, Գյումրի
Ըստ թեմայի
«Թուրքի աչքերին նայելով կռված մեր տղերքը չեն փախչում». ծնողները ՊՆ–ից երաշխիքներ են ուզում
Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում
Ջալալ Հարությունյանը բանակի կողքին է, կխոսի վիրահատությունից հետո