Акции против исламизации Европы в европейских странах

Գերմանիայում աճում են փախստականների հոսքից դժգոհությունները

29
(Թարմացված է 15:41 16.02.2016)
Քյոլնի դեպքերից հետո Գերմանիայում ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր դժգոհ են փախստականների հոսքից

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի-Sputnik. Sputnik.Կարծիք հարցախույզը ցույց է տվել, որ Քյոլնի դեպքերից մեկ ամիս անց 7 տոկոսով նվազել է այն գերմանացիների թիվը, ովքեր կողմ են, որ կառավարությունը թույլ տա փախստականներին մտնել երկիր։ Sputnik.Կարծիք հարցախույզն անցկացվել է Գերմանիայում Populus հայտնի բրիտանական հետազոտական ընկերության կողմից` Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար։

Այն հարցին, թե «Գերմանիայի կառավարությունը պե՞տք է երկիր թողնի փախստականներին, թե՞ ոչ», գերմանացիների 41 տոկոսն ասել է, որ կառավարությունը պետք է այլևս չընդունի փախստականներին (դա 6 տոկոսով շատ է 2015թ.-ի հոկտեմբերին անցկացված նույնանման հարցախույցի արդյունքներից)։ Այն մարդիկ, ովքեր համարում են, որ կառավարությունը պետք է թույլ տա փախստականների մուտքը երկիր, նվազել է 7 տոկոսով և կազմել 51 տոկոս`նախորդ հարցման արդյունքների 58 տոկոսի փոխարեն։

Sputnik. Կարծիք
© Sputnik/
Sputnik. Կարծիք

Հարցումներն անցկացրել է Populus հայտնի բրիտանական հետազոտական ընկերությունը Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար 2015թ.-ի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 15-ը և 2016թ.-ի փետրվարի 3-4-ը։ Այն ներկայացնում է բնակչությունն ըստ սեռի, տարիքի, աշխարհագրության։ Երկրում տվյալների վստահության միջակայքը +/- 3,1% է` 95 տոկոս վստահության հավանականության դեպքում։

«Sputnik.Կարծիք» նախագծի մասին

Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Նախագծի գործընկերն է ICM Research բրիտանական հայտնի հետազոտական ընկերությունը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի «Sputnik.Կարծիքներ» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն մասնաճյուղերով։ Sputnik-ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։

 

29