Мусульманки

Կանայք` թուրք տղամարդկանց գերի

58
Սիրիայում սկսված պատերազմից հետո երկրից փախած կանայք ու աղջիկները թուրք տղամարդկանց զոհ են դառնում։ Փաստացիորեն Թուրքիան վերականգնում է բազմակնությունը, քանի որ շատ տղամարդիկ ապրում են երկու, նույնիսկ երեք կնոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի- Sputnik. «Պատերազմի հարսնացուները» թուրք տղամարդկանց զոհ են դառնում, գրում է ԻնոՍՄԻ-ն` հղում անելով Publico.es իսպանական թերթին։

Տասնյակ հազարավոր թուրքեր ու քրդեր անօրինական կերպով ամուսնանում են սիրիացի կանանց ու աղջիկների հետ, ովքեր ստիպված են եղել փախչել Սիրիայից 2011թ.-ի պատերազմը սկսվելուց հետո։ Հարկ է նշել, որ Թուրքիայում 1926թ.-ից արգելվել է բազմակնությունն ու անչափահասների հետ ամուսնությունը։

Սակայն ժամանակակից կինը շարունակում է շուկայական առևտրի և ընտանեկան բռնության զոհ մնալ։ Միայն անցած տարի ընտական բռնության հետևանքով շուրջ 270 կին է մահացել։

Թուրքական ֆեմինիստական կազմակերպությունների տվյալներով` վերջին հինգ տարում բազմակնությունը կրկին նորաձև է դարձել առաջին հերթին Սիրիայի սահմանակից շրջաններում։ Իսկ ժամանակակից Թուրքիայում բազմակնությունը գրեթե վերացել է, և քաղաքում բնակվող ոչ մի կին չի ցանկանում երկրորդ կին դառնալ։ Բազմակնությունը զարգանում է գյուղերում։ Հաճախ կարելի է տեսնել հարուստ թուրքի, որն իր սեռական պահանջմունքները բավարարելու համար հինգ կին ունի։

Նույնիսկ իշխող կուսակցության որոշ առաջնորդներ առնվազն երկու սեռական ստրկուհի ունեն։ Գյուղերում և գավառական քաղաքներում հատուկ նշանակություն չեն տալիս օրինական ամուսնությանը։ Այստեղ մեծ կշիռ ունի մահմեդական պսակադրությունը, որը կատարում է իմամը` ի հեճուկս երկրի օրենքի։

Պատերազմ հանուն փախստական կանանց

Քաղաքացիական պատերազմից հետո սիրիացի կանայք հայտնվել են պատերազմի ծնած չարիքի ճանկերում։ Փախստական կանայք միշտ էլ «ցանկալի հաճույքի առարկա» կլինեն պահակների և հարուստ տղամարդկանց համար։ Հայրենիքից հեռացած որբ աղջիկները, երեխա ունեցող այրի կանայք ոչ միայն տանջանքների և նվաստացումների են ենթարկվում, այլև` սեռական ոտնձգությունների։ Թշվառները ոչ մի տեղ և ոչ ոքի պետք չեն։ Թուրքիան, որն ավելի մեծ պատասխանատվություն է կրում այդ ողբերգության համար, երբեք նրանց «բարի գալուստ» չի մաղթի։

Ներկա պահին Թուրքիայի տարածքում շուրջ երկու միլիոն փախստական կա, որոնցից միայն 220 հազարն է բնակվում փախստականների համար նախատեսված ճամբարներում։ Մյուսները խրճիթներ ու կիսաքանդ տարածքներ են վարձակալում և ապրում են անմարդկային պայմաններում։ Հենց այստեղ էլ հայտնվում են հանցագործները, որոնք զբաղվում են գողությամբ և մարդկանց վաճառքով։ Նրանք հուսահատ ծնողներին առաջարկում են վաճառել իրենց անչափահաս աղջիկներին կամ սեռական ծառայությունների դիմաց խոստանում են վարձ չվերցնել կացարանի համար։

Որևէ մեկին չի հուզում այն փաստը, որ տղամարդիկ արաբերեն չգիտեն և անհասկանալի է, թե ինչպես են շփվելու աղջիկների հետ։

Ինչպե՞ս են ընտրում կանանց

Վերջին շրջանում Սիրիայի սահմանակից թուրքական շրջաններում նորաձև է դարձել թուրք տղամարդկանց համար կենակից գտնելու ծառայությունը։ Սովորաբար 50-60 տարեկան տղամարդիկ 22-23 տարեկան երիտասարդ աղջիկների են փնտրում։ Նման ծառայությունն արժե շուրջ հազար եվրո։ Ծառայության ցածր գինը հանգեցրել է նրան, որ այսօր Թուրքիայում շատացել են այն տղամարդիկ, ովքեր տանը սիրիացի երեք կին ունեն։ Սովորաբար դա ուղեկցվում է մահմեդական պսակադրությամբ, որը կատարում է իմամը և իրավաբանական ուժ չունի։

12-13 տարեկան հարյուրավոր սիրիացի աղջիկներ արդեն մայրացել են։ 2011թ.-ից ի վեր Թուրքիայում գտնվող սիրիացի աղջիկներն արդեն ավելի քան 70 հազար երեխա են լույս աշխարհ բերել։ Սիրիացի աղջիկներից շատերը ստիպված են իրենց վաճառել 5 եվրոյով ծնողներին ու երեխաներին կերակրելու համար։ Իսկ ի՞նչ արժե այն ցավն ու նվաստացումը, որոնք զգում են նրանք։

 

58