Шарль Азнавур. Концерт в Ереване

Ազնավուր. ինչո՞ւ մյուսները կարող են ճանաչել Ցեղասպանությունը, իսկ թուրքերը ոչ

25
Շանսոնյեն կարդացել է Ղուրանը և հավատում է, որ հայերի սպանության համար կրոնական պատճառներ չեն եղել

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվար- Sputnik. Միլիոնավոր մարդկանց սիրելի, հայկական ծագումով ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Ֆրանսիացիներն ընդունել են ցեղասպանությունը, ինչու՞ թուրքերը դա չեն անում։ Ոչ ոք երբեք չի հարցրել թուրքերին, թե ինչու եք սպանել հայերին, ի՞նչն է եղել պատճառը, կրո՞նը։ Ես կարդացել եմ Ղուրանը, որ հասկանամ`կա՞ այնտեղ ինչ-որ բան, բայց այնտեղ ոչինչ չկա, հետևաբար, դա կրոնի հարց չի եղել»,- ասել է Ազնավուրը։

Թեև երգչի համար կարևոր է ֆրանսիացի լինելը, այնուհանդերձ նա չի հերքում, որ հայկական արմատներ ունի։

«Ինձ համար կարևոր է ֆրանսիացի լինելը, բայց ես հայ եմ և չեմ պատրաստվում ոչինչ հերքել, դա սարսափելի կլիներ։ Ես չեմ սիրում, երբ մարդիկ ինչ-որ բան են թաքցնում, որովհետև վախենում են, որ իրենց սխալ կհասկանան»,- նշել է շանսոնյեն։

Նա նշել է, որ ծրագրում է երգ գրել այն միգրանտների մասին։

«Երբ խոսում ենք ֆրանսիացի նկարիչների մասին, նրանցից շատերը ֆրանսիացի չեն, ես նույնպես շատերի նման ֆրանսիացի չեմ։ Այդպիսին է Ֆրանսիան։ Յուրաքանչյուր եկվոր իր հետ ինչ-որ բան է բերում հետը, նրանք մեզ շատ բան կարող են սովորեցնել»,- ասել է Ազնավուրը։

Նա նաև խոստովանել է, որ ամեն անգամ քնելուց առաջ մեկ ժամ կարդում և տարբեր լեզուներով ուսումնասիրում է իրենց անծանոթ որևէ նոր գրականություն, իսկ ներկա պահին փորձում է ռուսերեն սովորել։

 

25
թեմա:
Հանրահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր (47)