Генрих Мхитарян

Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտ է ստացել

20
Դորտմունդի «Բորուսիայի» և «Ինգոլշտադտի» հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 30-ին, հաղթել է «Բորուսիան»

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտ է ստացել «Ինգոլշտադտ» թիմի հետ խաղում, հաղորդում է Արմենպրեսը։

Մխիթարյանը հունվարի 30-ի խաղում դաշտ է դուրս եկել «Բորուսիայի» մեկնարկային կազմում և 81-րդ րոպեին կոպիտ խաղի համար դեղին քարտ ստացել։

Դորտմունդի «Բորուսիայի» և «Ինգոլշտադտի» հանդիպումը տեղի է ունեցել Բունդեսլիգայի 19-րդ տուրում, հաղթել է «Բորուսիան» 2։00 հաշվով, երկու գոլի հեղինակն էլ Պիեր Օբամյանգն է։

20