Интернет, компьютер

Facebook–ի եկամուտը մեկ տարում աճել է ու կազմել 3.69 մլրդ դոլար

2
Ընկերության տեղեկատվության համաձայն` անցյալ տարի օրական ավելի քան միլիարդ օգտատեր է մուտք գործել սոցցանց

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Facebook սոցիալական կայքի զուտ շահույթն անցյալ տարվա տվյալներով` 2014 թվականի համեմատ ավելացել է 25 տոկոսով ու կազմել 3.688 միլիարդ դոլար, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

2014 թվականի արդյունքով բաժնետոմսերի շահույթը կազմել է 1.29 դոլար` 2014 թվականի 1.1 դոլարի դիմաց։ Սոցիալական կայքի հասույթը կազմել է 17.93 միլիարդ դոլար, ինչը 44 տոկոսով շատ է 2014 թվականի ցուցանիշից։

Ընկերության զուտ եկամուտը չորրորդ եռամսյակում կազմել է 1.56 միլիարդ դոլար` մեկ տարի առաջվա ցուցանիշների համեմատ ավելանալով 2.2 անգամ։

Գովազդից ստացված եռամսյակային հասույթը կազմել է 5.64 մլրդ դոլար, ինչը 57 տոկոսով գերազանցում է 2014 թվականի չորրորդ եռամսյակի ցուցանիշը։

2015 թվականի սեպտեմբերին սոցկայքի ակտիվ օգտատերերի օրական քանակն անցյալ տարվա համեմատ ավելացել է 17 տոկոսով ու կազմել 1.01 միլիարդ մարդ, որոնցից 894 միլիոնը Facebook մուտք են գործել բջջային հեռախոսներից։

Սեպտեմբերի տվյալով` ակտիվ օգտատերերի քանակն ավելացել է տարեկան կտրվածքով 14 տոկոսով ու կազմել 1.55 մլրդ օգտատեր։

«Մենք լավ ցուցանիշներ ենք գրանցել եռամսյակի ընթացքում։ Մենք ցանկանում ենք նորարար ու ներդրումային երկարաժամկետ ծրագրեր իրականացնել հեռանկարում», — հայտնել է Facebook-ի գլխավոր տնօրեն ու հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

 

2